Միգրացիայի կառավարմանը նվիրված բաղադրիչի շրջանակներում շարունակաբար քայլեր կձեռնարկվեն վիզային ռեժիմի դյուրացման, հետընդունման (ռեադմիսիայի), փախստականների և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման, ապաստան հայցողների և խոցելի (հատուկ կարիքներ ունեցող) խմբերի նկատմամբ կիրառվող ընթացակարգերի մշակման, ազգային օրենսդրության մակարդակով համապատասխան գործընթացների և ստանդարտ գործառնական ընթացակարգերի (ՍԳԸ) մշակման և ներդրման ոլորտներում առկա ազգային կարողությունների զարգացման ուղղությամբ:
Բացի այդ, բաղադրիչի շրջանակներում կկազմակերպվեն գործնական դասընթացներ և աշխատաժողովներ վիզային ռեժիմի ազատականացման, ապաստանի, միգրացիայի կառավարման և փաստաթղթերի անվտանգության ոլորտներում:

Մոդուլներ

  • ԵՄ-ՀՀ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված երկխոսություն
  • Միգրացիայի կառավարում
  • Ինտեգրում
  • Ապաստան
  • Փաստաթղթերի անվտանգություն

Արդյունքներ

Հզորացվել և պահպանվում են միգրացիայի կառավարման ոլորտում համապատասխան գերատեսչությունների ռազմավարական և տեխնիկական կարողությունները, ինչը նպաստում է վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված երկխոսության դրական ընթացքին և խթանում է ՀՀ քաղաքացիների շարժունակությունը:

Միջոցառումներ

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook