Հոկտեմբերի 31-ին ՄՔՄՄԿ-ը կազմակերպել էր ապաստան հայցողների համար նոր ժամանակավոր տեղավորման կենտրոնի նախագծի մշակման վերաբերյալ զեկույցի նախագծին նվիրված կլոր սեղան: Միջոցառումը վարում էր Լեհաստանից ժամանաց ապաստանի հարցերով փորձագետ Մաչեյ Ֆագասինսկին, ով պատրաստել էր զեկույցը օգոստոսին դեպի Հայաստան տեղի ունեցած գնահատման առաքելությունից հետո:

Հոկտեմբերի 11- 12-ին տեղի է ունեցել հայկական պատվիրակության այցը Մոլդովա, որը կազմակերպել էր «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄՔՄՄԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում: Այցելության նպատակն էր հետընդունման և մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրերի, վերադարձող միգրանտների վերաինտեգրմանն առնչվող հարցերի, սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման մեխանիզմների և աշխատանքային միգրացիայի սխեմաների շուրջ կարծիքների փոխանակումը:

2016 թ.-ի հոկտեմբերի 3-ին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ՄՔՄՄԿ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն (ՄԱԶԾ) «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակներում ստորագրեցին ծրագրի իրականացման վերաբերյալ համագործակցության համաձայնագիր:

2016 թ-ի սեպտեմբերի 17-ին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, “Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտում” (ՄԻԲՄԱ) ԵՄ-ի կողմից ֆինանսովորվող ծրագրի շրջանակներում, կազմակերպել է “Միգրացիայի ուղիները” ֆոտոցուցահանդեսը: Լուսանկարների հեղինակներն են հայ հայտնի լուսանկարիչներ՝ Վիգեն Մնոյանը և Գերման Ավագյանը:

Սեպտեմբերի 3-ին Հայաստանում ՄՔՄՄԿ-ը, ՄԻԲՄԱ ծրագրի շրջանակներում, կազմակերպել է աշխատանքային միգրացիայի և «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ աշխատաժողով լրագրողների համար: Աշխատաժողովին ներկա են եղել երկրի սոցիալական խնդիրները լուսաբանող մոտ 20 լրագրող տարբեր լրատվամիջոցներից, այդ թվում՝ «Առավոտ» օրաթերթի, Հայաստանի Հանրային ռադիոյի, Ա1+ հեռուստաընկերության, «Ժողովուրդ» օրաթերթի, newsbook.am-ի, jam-news.am-ի և այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 13-14-ը, «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի կողմից իրականացվող մեդիա նախագծի շրջանակներում հայկական 16 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ մասնակցեցին դեպի Սյունիքի շրջան երկօրա ճանաչողական այցին: Այցի նպատակն էր համայնքների և ընտանիքների վրա միգրացիայի ազդեցության հայտնաբերումն ու լուսաբանումը: Լրագրողները այցելեցին Գորհայք, Սառնակունք, Շաքե, Խնձորեսկ գյուղերը և Գորիս քաղաք:

2016թ. հուլիսի 26-27-ն Երևանում կայացավ ապաստան հայցողների խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանն ուղղված ստանդարտ գործառնական ընթացակարգերի մշակման թեմայով աշխատաժողովը, որը նախաձեռնել էին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենրտրոնն ու ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունը: Աշխատաժողովի նպատակն էր փորձագիտական աջակցություն ցուցաբերել համապատասխան իրավասու պետական գերատեսչություններին ապաստան հայցող չուղեկցվող երեխաների և հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների (խոցելի խմբերի) համար ապաստանի տրամադրման ընթացակարգի շրջանակներում ներկայացուցիչ նշանակելու կարգը (ՍԳԸ) մշակելու հարցում:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook