2018 թ. մայիսի 15 և 16-ին Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակը, ՄԱՓԳՀ  հայաստանյան գրասենյակի և Հայկական Կարմիր Խաչ ընկերության հետ սերտ համագործակցությամբ, սահմանային անցակետերի անձնակազմի համար կազմակերպել են կարողությունների զարգացման հերթական միջոցառումը, այս անգամ “Ապաստան հայցողների և խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ հարցազրույց անցկացնելու մեթոդներ” թեմայով: Դասընթացը վարել է ՄՔՄՄԿ փորձագետ Դիրք Քալեմինը: Միջոցառման նպատակն էր կատարելագործել ՍԶ համապատասխան անձնակազմի մասնագիտական հմտությունները պետական սահմանի անցման կետերում ապաստան հայցող անձանց, ինչպես նաև խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ հարցազրույց անցկացնելու մասով:

Մարտի 27-30-ը Հայասատանում ՄՔՄՄԿ գրասենյակը կազմակերպել էր մի շարք դասընթացներ Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի սահմանային անցակետերի և Երևանի սահմանային կետի վերապատրաստման կենտրոնում: Վերապատրաստումների նպատակն էր զարգացնել ՍՎԲ-ների սպայական և ենթասպայական կազմի հմտությունները  ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի նույնականացման և հսկողության, դրանց պաշտպանիչ տարրերի ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդել անձանց պրոֆիլավորման հետ կապված համապատասխան գիտելիքները: Դասընթացների ժամանակ ՍՎԲ-ների ընդգրկած անձնակազմն ուսումնասիրել է, թե ինչպես հայտնաբերել կեղծ նույնականացման քարտեր (այդ թվում՝ ճամփորդական փաստաթղթեր, վիզաներ, վիզա ստանաու համար դիմումներ և այլ  փաստաթղթեր)՝ կիրառելով փաստաթղթերի վերահսկման ժամանակակից սարքավորումները: 

Մարտի 5 և 6-ին Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակը կազմակերպել է դասընթաց  Հայաստանի համայնքների միգրանտների ինտեգրման քաղաքականության հարցերով զբաղվող դասվարների համար: Համաշխարհային միգրացիայի քաղաքականության ասոցիացիաների նախագահ Պատրիկ Թարանը և Շենոն Փֆոհմանը Կարիտաս Եվրոպայից ներկայացրեցին ինտեգրման քաղաքականությունները, որոնք մշակվել են և՛ ազգային մակարդակում, և՛ այն քաղաքապետարաններում, որոնք նախաձեռնել են գործնական ընդունելություն ապահովել երկարաժամկետ միգրանտներին:

ՄԻԲՄԱ ծրագրի ղեկավար խմբի 4-րդ նիստին քննարկվել են 2017թ-ի երկրորդ կեսի ընթացքում իրականացված գործողությունները և ձեռքբերված արդյունքները, ինչպես նաև ներկայացվել են գործողությունների ցանկում շահառուների առաջարկով կատարված փոփոխությունները: Նիստին բացմանը խոսքով հանդես է եկել ՄՔՄՄԿ սահմանների կառավարման և անվտանգության ծրագրի ղեկավար պրն Էրժեն Բորութը:  

Ս.թ. դեկտեմբերի 15-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ճամպրուկ 2017» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Մրցույթը կազմակերպվել էր Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակներում: Մրցույթի գործընկեր - կազմակերպություններն են  Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը և «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն:  

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի շրջանակներում, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի,  «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի և «Հանրային դիվանագիտություն» կազմակերպության հետ համատեղ, հայտարարում է «Ճամպրուկ 2017» ամենամյա լրագրողական մրցույթի անցկացման մասին` միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտում:

2017թ.նոյեմբերի 07-ին Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը կազմակերպել է կլոր սեղան-քննարկում սահմանների համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2017-2021 թթ. գործողությունների ծրագրի իրականացման համար պատասխանատու սահմանների կառավարման համապատասխան գերատասչությունների հետ: Հանդիպման նպատակն էր մանրամասն քննարկել գործողությունների (17) ցանկը, սահմանել այս գործողությունների հատուկ կարիքները և կազմել գործողությունների ժամանկավոր պլան, որն ուղղված է այդ գործողությունների իրականացման վրա և որոնց իրականացման հարցում ՄՔՄՄԿ Հայաստանը կարող  է տրամադրելաջակցություն:

Սեպտեմբերի 29-ին ՄԻԲՄԱ ծրագրի շրջանակներում Գառնիում տեղի ունեցավ «Միգրացիոն խնդիրների լուսաբանման հմտությունների զարգացում» թեմայով դասընթաց, որը  վարեցին "Migration Media Award" մրցույթի տպագիր և տեսանյութ անվանակարգերում հաղթողներ պրն Դանիել Թվիլինգը և տկն ԱննաԴոմանսկան, և  Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հանրային տեղեկատվության գծով պատասխանատուտկն Անահիտ Հայրապետյանը:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook