Սեպտեմբերի 29-ին ՄԻԲՄԱ ծրագրի շրջանակներում Գառնիում տեղի ունեցավ «Միգրացիոն խնդիրների լուսաբանման հմտությունների զարգացում» թեմայով դասընթաց, որը  վարեցին "Migration Media Award" մրցույթի տպագիր և տեսանյութ անվանակարգերում հաղթողներ պրն Դանիել Թվիլինգը և տկն ԱննաԴոմանսկան, և  Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հանրային տեղեկատվության գծով պատասխանատուտկն Անահիտ Հայրապետյանը:

Դասընթացի նպատակն էր մասնակիցների հետ քննարկել միգրացիայի մասին պատմությունների և նյութերի տեսակները, նյութի ազդեցությունը ընթերցողի վրա,ինչպես նաև նյութի քաղաքական, սոցիալական ազդեցությունը հասարակության ավելի լայն  շրջանակի վրա: Հանդիպմանը ուշադրություն դարձվեց  լեզվի և տերմինաբանության կարևորությանը, "դրական" և  "բացասական" պատմությունների միջև տարբերությունը և լուսաբանման այն հմտություններին, որոնց կիրառման արդյունքում կարելի է լավ նյութ ստանալ

Մասնակիցները քննարկեցին, թե ինչպե՞ս կարելի է օգտագործել վիճակագրական տեղեկատվությունը ժամանակի ընթացքում կատարվող փոփոխությունները ներկայացնելու համար, և ինչպե՞ս լրագրությունը կարող է խրախուսել բացասական կարծրատիպերը, մասնավորապես, խոցելի խմբերի վերաբերյալ, ինչպիսիք են փախստականները,  էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունները: Պրն Թվիլինգը շեշտեց, որ յուրաքանչյուր պատմություն դրական կամ բացասական դարձնելու գործում մեծ նշանակություն ունի համատեքստը՝ ճշգրիտ վիճակագրության օգտագործումը, զգույշ և հստակ տերմինները, խմբագրի աշխատանքը: Նա նաև կարևորեց, որ, վտանգավոր վայրեր այցելելիս լրագրողները պետք է հաշվի առնեն ֆիզիկական անվտանգությունը և հոգեբանական վիճակը:

Լրագրողները խոսեցին Հայաստանի և Եվրամիության մեդիայի տարբեր միջավայրերի մասին և քննարկեցին, թե ինչպես է այն ազդում լրագրողների աշխատանքի վրա: Դասընթացի ժամանակ ներկայացվեցին միգրացիան խնդիրները լուսաբանող տեսանյութեր, որոնց ամփոփման ժամանակ խոսվեց մշակութային առանձնահատկությունների, կարծրատիպերի, խոցելի մարդկանց հանդեպ վերաբերմունքի և փախստականների ու միգրանտների սոցիալական արտաքսման մասին:

Դասընթացին բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ պրն Քրիստոֆ Բյերվիրսը: Դասընթացին իրենց մասնակցությունը բերեցին հայաստանյան տարբեր ԶԼՄ-ի, պետական ծառայությունների և ՀԿ-ի ներկայացուցիչներ:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook