2017 թ-ի հունիսի 19-ին տեղի է ունեցել ՄԻԲՄԱ ծրագրի ղեկավարման խմբի երրորդ նիստը: Նիստի ընթացքում ներկայացվել է 2017թ․ առաջին կեսի ընթացքում իրականացված գործողությունները և ձեռքբերված արդյունքները, ինչպես նաև 2017թ․ երկրորդ կեսի համար նախատեսված աշխատանքային ծրագիրը: Նիստը բացել է ՄՔՄՄԿ արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համակարգող պրն Ռադիմ Ժակը, ով այս պաշտոնում փոխարինում է ծրագրի ղեկավար պրն Բորութ Երժենին:  

ՄԻԲՄԱ ծրագրի ղեկավար պրն Կարել Հոֆսթրան մանրամասն ներկայացրեց յուրաքանչյուր մոդուլի ուղղությամբ գրանցված առաջընթացը: Նա հատուկ շեշտեց, որ վիզային ռեժիմի ազատականացման ծրագրին առնչվող գործողությունները դեռ ակտիվ չեն, քանի որ դեռևս չի մեկնարկել Եվրամիություն-Հայաստան վիզաների մասին երկխոսությունը: Պրն Հոֆսթրան մանրամասն ներկայացրեց ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թ․ ռազմավարության գործողությունների ծրագիրը, այնուհետև ասաց, որ մեկնարկել է Հայաստանի փոխանցումների միավորված համակարգը, մշակվում է “sendmoneytoarmenia” տեղեկատվական կայքը, սկսվել է  «Ներդրումների դիմաց քաղաքացիության շնորհում» համակարգի ներդրման իրագործելիության ուսումնասիրությունը և մշակվում է ապաստան հայցողների ընդունման կենտրոնի համար ներդրումային ծրագիրը: Պրն Հոֆսթրան նաև ներկայացրեց 2017թ․ հաջորդ կիսամյակի համար նախատեսվող գործողությունները:

Միգրացիոն պետական ծառայության պետ պրն Եգանյանը շնորհակալություն հայտնեց ՄԻԲՄԱ ծրագրի թիմին համատեղ աշխատանքի ընթացքում ցուցաբերված գերազանց համագործակցության և ճկունության համար: Նա ընդգծեց ՄԻԲՄԱ ծրագրի կողմից տրամադրվող աջակցությունը ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թ․ ռազմավարության գործողությունների ծրագրի մշակման ընթացքում և հատուկ նշեց Մոլդովայում և Վրաստանում անցկացված ուսումնական այցերի արդյունավետությունը, ինչն, իր խոսքով, նպաստել է միգրացիոն պրոֆիլի և RCMES համակարգի մշակման հարցում:

ՄԱԿ-ի ներկայացուցիչ պրն Արսեն Ավետիսյանը, որպես ՄԻԲՄԱ ծրագրի իրականացման պատասխանատու գործընկեր, ներկայացրեց Մեղրիի սահմանային կետի բարելավման իրականացման ընթացքում գրանցված առաջընթացը և նշեց Հայաստան-Իրան երկկողմանի աշխատաժողովների մեկնարկը, որոնց նպատակը կլինի առևտրի, զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացումը:      

Ծրագրի ղեկավարման խումբը ծրագրի արտաքին կառավարման համակարգ է, որտեղ ընդգրկված են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ՀՀ Կառավարության և ՄՔՄՄԿ ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՄ անդամ պետություններից, ԵՄ գործակալություններից և միջազգային կազմակերպություններից միջազգային դիտորդներ:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook