Հուլիսի 17-ից 19-ը Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը կազմակերպել է “Հետազոտությունների մեթոդաբանություն և միգրացիոն տվյալների այլընտրանքային աղբյուրներ” թեմայով դասընթացը, որը միտված էր ամրապնդելու ՄՊԾ և պետական այլ գերատեսչությունների կարողությունները միգրացիայի ոլորտում հետազոտությունների իրականացման և տվյալների կառավարման ուղղությամբ քաղաքականության մշակման գործընթացի արդյունավետության ապահովմանը նպաստելու նպատակով: Դասընթացի նպատակն էր նպաստել համապատասխան գերատեսչությունների և ազգային փորձագետների կարողությունների հզորացմանը միգրացիոն գործընթացների դիտարկման, հետազոտման և վերլուծության ոլորտում, ինչը թույլ կտա ժամանակին, ճշգրիտ, անկախ և անկողմնակալ կերպով գնահատել ՀՀ-ում միգրացիոն իրավիճակը և տրամադրել փորձագիտական խորհրդատվություն:

ՄՔՄՄԿ-ի փորձագետ և Մալթայի վիճակագրության ծառայության աշխատակազմի անդամ պրն Սիլվան Զամիթը ծանոթացրեց մասնակիցներին Windows-ի համար նախատեսված SPSS ծրագրին, ինչն իրենից ներկայացնում է տվյալների վերլուծության հայտնի և համապարփակ փաթեթ, որը վիճակագրական վերլուծությունները հեշտացնող բազմաթիվ գործառույթներ է պարունակում: Windows-ի համար նախատեսված SPSS ծրագիրը կիրառվում է որակական և քանակական հետազոտական մեթոդների միջոցով հավաքագրված տվյալների կազմակերպման, վերլուծության և մեկնաբանության համար: Պրն Զամիթը մանրամասն նկարագրեց SPSS ծրագրի միջոցով արդյունքների մշակման, զեկույցներ պատրաստման, տվյալների գրաֆիկակակ արտացոլման, դրանց  ձևափոխման և ձայնագրման, ինչպես նաև տվյալների բազաների մշակման և կիրառման հնարավորությունները:

Այս դասընթացի նպատակն էր աջակցել մասնագետներին դառնալ SPSS ծրագրի կոմպետենտ և վստահ օգտագործողներ, կարողանալ անցկացնել տվյալների անկախ վերլուծություն` հետազոտական կարինքերի համար: Հիմնական շեշտը դրվել է վիճակագրական տեխնիկաների գործնական կիրառման վրա:

Դասընթացը թվով երրորդն էր Հայաստանում միգրացիոն տվյալների հավաքագրման և կիրառման բարելավմանն ուղղված հետազոտական մեթոդաբանության ուղղությամբ:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook