2017 թ-ի սեպտեմբերի 12-ին, ՄԻԲՄԱ ծրագրի աջակցությամբ, «Arton Capital» կազմակերպությունը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ «Ներդրումների դիմաց քաղաքացիության շնորհում» նախագծի զեկույցը: Նախագծի ուսումնասիրությունը և մշակումը ՀՀ Կառավարության կողմից նախաձեռնված գործողությունների մաս է կազմում: Կառավարությունը հանձնարարել է նախագծի մշակումը «Arton Capital» կազմակարպությանը՝ Միգրացիոն պետական ծառայության միջոցով:  Այս գործողությունը նաև արտացոլվում է վերջերս ընդունված ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ. Ռազմավարության գործողությունների ծրագրում:

Գնահատման զեկույցում «Arton Capital» կազմակերպությունն առաջարկում է հարուստ օտարերկրյա քաղաքացիների պասիվ ներդրումները գրավելու նպատակով վերջիններիս բնակության և այնուհետև քաղաքացիության իրավունք շնորհել: Ծրագրի առանցքային տարրերն են ներդրումային տարբերակների մշակումը, ֆինանսական և նյութական համապատասխանությունը և մարքեթինգը: Զեկույցը հատուկ ուշադրություն է դարձնում նախագծի ուժեղ և թույլ կողմերին, հնարավորություններին և վտանգներին, ինչպես նաև ուսումնասիրում է ռիսկային գործոնները և ռիսկերը մեղմացնելու ռազմավարությունները:

Համաձայն կանխատեսումների, նախագիծը կարող է դառնալ օտարերկրյա ուղիղ ներդրումների կայուն աղբյուր, որի կանխատեսելի կուտակված մաքուր եկամուտը կկազմի ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար 6 տարվա կտրվածքով:

Հայաստանյան իշխանություններին ուղղված առաջակությունների շրջանակում նածատեսվում է նախագծի կարևոր տարրերի քննարկում, ներդրումային տարբերակների մշակումը, ակտիվների կառավարման մարքեթինգ և խթանում՝ շահառուների հետ միասին: Առաջարկվում է հեղինակավոր միջազգային կազմակերպություններ ներգրավել ՝ պոտենցիալ ներդրողների ստուգման և ակտիվների կառավարման գործընթացում:  Շատ կարևոր է նաև, որպեսզի գործընթացը լինի առավելագույնս բաց և թափանցիկ:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook