ՀՀ կառավարությունը հանձնարարել է Միգրացիոն պետական ծառայությանը ուսումնասիրել Եվրամիությունում գործող ներդրումների դիմաց կացության կարգավիճակի շնորհման տարբեր համակարգերը և մշակել Հայաստանում նմանատիպ համակարգի ներդրման մասին օրենսդրական առաջարկ: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ՄԻԲՄԱ ծրագրի շրջանակներում ՄՔՄՄԿ-ը հրավիրել է «Arton Capital» կազմակերպության փորձագետների խումբ՝ գործող համակարգերն ուսումնասիրելու և Հայաստանին համապատասխանող ձևաչափը ծրագրելու և մշակելու ուղղությամբ ծավալուն հետազոտություն անցկացնելու նպատակով։

Համակարգերի հիմնական նպատակն է ուրվագծել կացության կամ քաղաքացիության շնորհման տարբեր մեխանիզմները և ապահովել այդ մեխանիզմների նախատեսվող ազդեցությունը Հայաստանում ներդրումների մակարդակի և տնտեսության զարգացման վրա: Հետազոտության սպասվող արդյունքն է`Հայաստանի կարիքների և համատեքստի համար համապատասխան մոդելի մշակումը: 

Մայիսի 29-ից 31-ը «Arton Capital» կազմակերպության փորձագետների խումբը ժամանել էր Հայաստան՝ ներկայացնելու ներդրումների դիմաց կացության կարգավիճակի շնորհման համակարգերի միջազգային լավագույն գործելակերպը և նախանշելու Հայաստանում ապագա համակարգի ներդրման հնարավորությունները: Այդ նպատակով Հայաստանում  կայացել է «Ներդրումներ կացության կարգավիճակի դիմաց» խորագրով աշխատաժողով և տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ համապատասխան շահառուների և հետաքրքրված անձանց հետ, այն է՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Արտաքին գործեր նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook