Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի շրջանակներում, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի,  «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի և «Հանրային դիվանագիտություն» կազմակերպության հետ համատեղ, հայտարարում է «Ճամպրուկ 2017» ամենամյա լրագրողական մրցույթի անցկացման մասին` միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտում:

Նպատակներ՝

Մրցույթի նպատակն է միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող հիմնախնդիրների լուսաբանման շուրջ, խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին: 

Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչները և անկախ լրագրողները:

Մասնակցության պայմաններ՝

  • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2017թ. հունվարի 01-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ միգրացիայի և սահմանների կառավարմանն առնչվող, այդ թվում՝ ապաստանի, ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի, վերաինտեգրման և առևտրի դյուրացման խնդրիրների շուրջ հեռարձակված հեռուստա և ռադիո հաղորդումները, տպագիր ու առցանց մամուլում լույս տեսած լրագրողական հոդվածները, նյութերը կամ հրատարակումները:
  • Ներկայացված բոլոր նյութերը պետք է համահունչ լինեն լրագրողական էթիկայի և հեղինակային իրավունքի պահանջներին:
  • Նյութերը կարող են ներկայացվել ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով:
  • Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ:  

Չափանիշներ՝

Լրագրողական նյութերը կգնահատվեն համաձայն հետևյալ չափանիշների՝

  • Ոճային (ներկայացվող նյոււթի լեզուն, ոճը և ընթերցման մատչելիությունը),
  • Կառուցվածքային (թեմայի հետ կապված մեջբերումները, ամբողջականությունը և ճշգրտությունը, արժանահավատ և վստահելի աղբյուրները),
  • Բովանդակային (նյութի արդիականությունը, սոցիալական ուղղվածությունը և հանրային ազդեցությունը):

Ընտրություն՝

Ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին կընտրի  մրցանակակիրներ (1, 2 և 3 տեղեր) հետևյալ անվանակարգերում` հեռուստահաղորդում, ռադիոհաղորդում, տպագիր և առցանց հոդված:

Մասնակից կազմակերպությունները տրամադրելու են հատուկ մրցանակներ հետևյալ թեմաներով լավագույն նյութի համար `

  • «Տեղահանված սիրիահայերի մարտահրավերները և հնարավորությունները Հայաստանում» ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ Հայաստանում
  • «Փախստականների ինտերգրման հեռանկարները Հայաստանում» -  ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ Հայաստանում
  • «Հայրենադարձություն թեմայով լավագույն նյութ» - «Վերադարձ Հայաստան» հիմնադրամ
  • «Միգրացիայի թեմայով լավագույն ֆոտոռեպորտաժ»- «Հանրային դիվանագիտություն» ՀԿ

Դիմելու համար՝

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված դիմում-հայտի ձևը և այն նյութի հետ ներկայացնել Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան ներկայացուցչություն (հասցե` ք. Երևան, Վ.Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա Բիզնես Կենտրոն, 7 հարկ, 711 սենյակ): Հայտի ձևը կարող եք գտնել նաև www.mibma.eu ինտերնետային կայքերում:

Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեով` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ և Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։.

 Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript

Վերջնաժամկետ՝

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի նոյեմբերի 1-ն է (մինչև ժամը 18:00-ը):

Կոնտատներ՝

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար խնդրում ենք դիմել հաղորդակցման գծով պատասխանատու Իննա Գալոյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 520388, +374 93 401016:

Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ “ՃԱՄՊՐՈՒԿ” լրագրողական մրցանակաբաշխությունը նվիրված է Միգրանտների միջազգային օրվան, որը ամեն տարի նշվում է դեկտեմբերի 18-ին:

Attachments:
FileDescription
Download this file (Suitcase_application_form_arm.docx)Suitcase_application_form_arm.docx 

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook