Հուլիսի 7-ից 10-ը տեղի է ունեցել Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կազմակերպած  լրագրողների երկրորդ ճանաչողական այցը դեպի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջան: Aysor.am-ի, lragir.a-ի, aravot.am-ի, Ռեսպուբլիկա Արմենիայի, newsbook.a-ի, Հայաստանի հանրային ռադիոյի, Քյավառ հեռուստաընկերության, jamnews.am-ի, Chai-Khana.or-ի և այլ ԶԼՄ-ներ ներկայացնող 11 լրագրող այցելել են Կալավան, Դպրաբակ, Ծովինար, Արծվանիստ և Սոթք գյուղերը և հանդիպել գյուղապետերի և տեղի բնակչության հետ: Հարցազրույցների հիմնական թեմաներն էին համայնքների զարգացման հաջողված օրինակները, աշխատանքային միգրացիան, կենցաղային պայմանները, տեղի բնակչության խնդիրները և Հայաստանի ներսում և դուրսում աշխատատեղերի ստեղծումը:    

Այցի ընթացքում խոսվել է տնտեսական զարգացման տարբեր փուլերի և գյուղերում տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված մոտեցումների շուրջ՝ ընդգծելով, որ Հայաստանում զարգացման և միգրացիայի միջև կապը խիստ տարբերվում է գյուղական տարբեր համայնքներում։ 

Կալավանը փոքր գյուղ է Գեղարքունիքի մարզում, որը մոռացված գյուղակից վերածվել է զբոսաշրջային կենտրոնի՝ զարգացնելով էկոտուրիզմը և արկածային տուրիզմը:  Գյուղը ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա է և գերազանց օրինակ է, թե ինչպես կարելի է զարգացնել տուրիզմը և համայնքը առանց մեծ ներդրումների: Այս հաջողված օրինակի հիմքում ընկած է գյուղացիների միջոցով և նրանց համար աշխատատեղերի ստեղծման սկզբունքը։ Տարեկան կտրվածով, մոտ 10 000 զբոսաշրջիկ հետաքրքրություն են ցուցաբերում Կալավան այցելության ուղղությամբ:  

Մյուս կողմից, Ծովինարի, Արծվանիստի և Երանոսի նման գյուղերուը առանձնանում են միգրացիայի բարձր մակարդակով. տղամարդիկ թողնում են իրենց կանանց վրա են թողնում անասնապահության և հողագործության հոգսը: 

Սոթքի գոյւղապետը նշեց, որ գյողում միգրանտները շատ չեն, քանի որ գյուղացիների 70 տոկոսը աշխատում են ոսկու հանքում, զորամասում, հրաձգարանում, գյուղապետարանում, դպրոցում: Մնացացը զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ:  

Հավաքված նյութերը կտպագրվեն տեղական լրատվամիջոցներում:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook