Մայիսի 27-ին, Երևանում, Հյոսիսային պողոտայում անցկացվող “Եվրոպայի Օրվան” նվիրված միջացառումների ընթացքում, Հայաստանում ՄՔՄՄԿ-ը անկացրեց 10-13 տարեկան երեխաների համար “Ճամփորդություն առանց սահմանների” նկարչական մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթը կազմակերպվել էր Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակներում:

Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնն առաջարկել էր  10-13 տարեկան բոլոր երեխաներին նկարի միջոցով հաղորդել իրենց պատկերացումները Եվորպական Միության սիրելի և նախընտրած քաղաքների մասին: Մրցույթի նպատակն էր հայտնաբերել, աջակցել և խրախուսել երիտասարդ տաղանդավոր նկարիչներին՝ ցուցադրելով իրենց աշխատանքները լայն հասարակությանը և խրախուսել շարժունակության և ճամփորդության գաղափարի խորը ընկալումը երեխաների շրջանում:

Մրցույթին ներկայացվել էր մոտ 40 նկար Երևանի տարբեր դպրոցների աշակերտներն կողմից: Աշխատանքները գնահատվել են յուրօրինակության, ընդհանուր գաղափարի և նկաչական հմտությունների հիման վրա: Մրցույթի արդյունքում հաղթող են համարվել 3 նկար, իսկ 5 երեխա ստացել են մոտիվացիոն մրցանակներ: Բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության սերտիֆիկատներ և շնորհակալական նվերներ:

Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը շնորհակալություն է հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին և շնորհավորում է հաղթողներին: Բոլոր նկարները տեղադրված են  https://www.mibma.eu/hy/gallery կայքում:

1 տեղ՝ Մարիաննա Սուքիասյան, «Վենետիկ»
2 տեղ՝ Էդիտա Մելքումյան, «Ամստերդամ»
3 տեղ՝ Վլադիմիր Կովալյով, «Լոնդոն»

Մոտիվացիոն մրցանակներ

  1. Կարինա Րյումինա, “Սթոքհոլմ”, Եվրոպայի ոգին բացահայտելու համար
  2. Սոնա Մարտիրոսյան, «Պիզա», Ապագա նկարիչ
  3. Լիանա Թորոսյան, “Փարիզ”, ստեղծարար աշխատանքի համար
  4. Լիլիթ Դավթյան, «Փարիզ», լավագույն գաղափարի համար
  5. Միխայիլ Սարուխանյան, “Քարտեզ”, աշխարհագրության լավագույն իմացության համար

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook