Մայիսի 15 և 16-ին Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը նախաձեռնել էր «Հետազոտությունների մեթոդաբանություն և միգրացիոն տվյալների այլընտրանքային աղբյուրներ» թեմայով դասընթաց՝ Հայաստանում միգրացիոն հոսքերի զարգացումների վերլուծմամբ և մոնիթորինգով զբաղվող պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Մասնակից կազմակերպություններն էին ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունը, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը, Երևանի պետական համալսարանը և անկախ փորձագետները:

Դասընթացի հիմնական նպատակն էր ամրապնդել ՄՊԾ և պետական այլ գերատեսչությունների՝ միգրացիայի ոլորտում հետազոտությունների իրականացման և տվյալների կառավարման կարողությունները՝ քաղաքականության մշակման գործընթացի արդյունավետության ապահովմանը նպաստելու նպատակով:

Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից հրավիրված փորձագետ տկն Աննա Բարան ներկայացրեց միգրացիոն տվյալների այլընտրանքային աղբյուրները, այդ թվում՝ միգրացիոն տվյալներ պարունակող պորտալները և միգրացիոն մոդելներ պարունակող թվային քարտեզները։ Իր խոսքում փորձագետը հատուկ նշեց միգրացիոն տվյալների հավաքագրման և վերլուծման ոլորտում առկա խնդիրները, ինչպիսիք են միջգերատեսչական համագործակցության բացակայությունը և վիճակագրական ցուցիչների տարբեր սահմանումները: Նա ներկայացրեց Պրահյան գործընթացի միգրացիոն տվյալների բազան, ընդլայնված և հակիրճ միգրացիոն պրոֆիլները և միգրացիոն մինի-էլ. քարտեզները:

Հաշվի առնելով Հայաստանում միգրացիոն պրոֆիլի մշակման գործընթացը՝ միգրացիոն տվյալների մեթոդաբանության և այլընտրանքային աղբյուրների վերաբերյալ ներկայացված տեղեկությունները մասնակիցների կողմից գնահատվել են որպես օգտակար և պատեհաժամ:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook