2017թ ապրիլի 20-ին Հայաստանում Հետընդունման գործընթացի կառավարման էլեկտրոնային համակարգի համար տեխնիկական առաջադրանք մշակող ՀՀ միջգերատեսչական աշխատանքային խումբն այցելել են Թբիլիսի և հանդիպել համակարգի վրաց մշակողների և օպերատորների հետ: Հայկական խմբի կազմում են Միգրացիոն պետական ծառայության, Ազգային անվտանգոթյան ծառայության, Արտաքին գործերի նախարարության, ՀՀ ոստիկանության, Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ներկայացուցիչներ և անկախ ՏՏ մասնագետներ։

Այցի նպատակն էր ուսումնասիրել երկրի փորձը՝ համակարգի կիրառման հարցում և գտնել ուղիներ Հայաստանում մոդելի իրականացման ուղղությամբ: Այս այցելությունը 2016թ-ին կազմակերպված նախաայցի շարունակությունն է, որի նպատակն էր ավելի խորը քննարկել համակարգի համար տեխնիկական առաջադրանքի մշակմանն առնչվող հարցերը:

ՄԻԲՄԱ ծրագրի հիմնական աշխատանքային ոլորտներից մեկը Հայաստանում Հետընդունման գործընթացի կառավարման էլեկտրոնային համակարգի ստեղծումն է՝ ժամանակակից և ավտոմատացված մշակման համակարգի միջոցով պետության առջև կանգնած հետընդունման դեպքերի աճող թիվի խնդիրները արդյունավետ և պատշաճ կերպով հաղթահարելու նպատակով: Քաջատեղյակ լինելով Վրաստանում Հետընդունման գործընթացի կառավարման էլեկտրոնային համակարգի ստեղծման և իրականացման մասին՝ ՄԻԲՄԱ ծրագիրը նախաձեռնել է տարբել համապատասխան գործակալություններից կազմված աշխատանքային խմբի ստեղծումը, որը կմշակի և կնեդրնի համակարգը Հայաստանում:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչությունում հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնիկական առաջադրանքի և համակարգի մշակմանն առնրվող տեխնիկական հարցերը, ինչպես նաև նախանշվել են հատուկ վարչական և տեխնիկական գործողությունները: Հաշվի առնելով երկու պետությունների միջև ինստիտուցիոնալ տարբերությունները, պարզ է դարձել, որ հայկական համակարգը պետք է մշակվի սկզբից: Աշխատանքային խումբը նույնպես կփորձի մշակել լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորություններ, որոնք հայկական համակարգը կդարձնեն առավել ժամանակակից՝ միևնույն ժամանակ աահպանելով ԵՄ գործընկերների համար օգտագործման պարզությունը։

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook