Միգրացիան Հայաստանի և Հայաստանում մշտապես գոյություն ունեցող երևույթներից է: Անկախ իր չափից և հարաբերական մեկուսացումից, Հայաստանում տեղի է ունենում գրեթե ցանկացած տեսակի միգրացիա՝ աշխատանքային արտագաղթ, աշխատանքային ներգաղթ, միջազգային պաշտպանություն հայցող անձինք, մեծաթիվ օտարազգի ուսանողներ, վերադարձող հայ միգրանտներ և բազմազան (վերա)ինտեգրման խնդիրներ, որոնք և ուղեկցում են միգրացիայի այդ հոսքերը:

«Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման» (ՄԻԲՄԱ) ծրագիրը ռազմավարական բնույթ ունի և միտված է աջակցել ՀՀ կառավարությանը միգրացիայի կառավարման հետ առնչվող մի շարք համապարփակ քաղաքականությունների մշակման հարցում: Միևնույն ժամանակ, ՄՔՄՄԿ-ը գիտակցում է, որ անհրաժեշտ է ընդգրկել ապագա որոշում ընդունողներին և իրականացնողներին միգրացիայի մասին քննարկումներում, ոչ միայն տեղեկացնելու և հետաքրքրելու նպատակով, այլև կառավարության ապագա քաղաքականություններում միգրացիան առաջին պլան մղելու համար:

2017թ-ի մարտի 28-ին ՄՔՄՄԿ հայսատանյան գրասենյակը և ԵՊՀ Միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնը համատեղ կազմակերպեցին ներածական միջոցառում «Միգրացիայի Օր» վերնագրով՝ ԵՊՀ և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողների համար: Դասախոսությունների առաջին օրվա թեման էր՝ «Միգրացիայի և զարգացման միջև կապը»:

Ինտերակտիվ դասախոսությունները կարդացին միջազգային և տեղական փորձագետները: Փարիզի Սորբոնի համալսարանի դոցենտ պրն Բիաջիո Սպեչիալեն ներկայացրեց մի շարք փոխկապակցված թեմաներ, այդ թվում միգրացիայի «ձգող» և «վանող» գործոնները, արտագաղթի ազդեցությունը հասրակության սոցիալական, տնտեսական և քաղաքական գործոնների վրա, ներգաղթի հետևանքները ընդունող և ուղարկող պետությունների համար: «Հայկական Կարիտաս» կազմակերպության ներկայացուցիչ տկն Լուսինե Ստեփանյանը ներկայացրեց Հայաստանից արտագաղթող և Հայաստան ներգաղթոց միգրանտների տարբեր խմբեր՝ ապաստան հայցողներին, աշխատանքային միգրանտներին, ուսանողներին, փախստականներին և վերադարձողներին, ինչպես նաև խոսեց այդ խմբերի ինտեգրման մասին: Տկն Ստեփանյանը վերլուծեց միգրացիան որպես զարգացման արդյունք, հետևանք և պատճառ: Վերջինը ելույթ ունեցավ «Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտե» միջազգային հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար տկն Քրիստինա Հայրապետյանը և քննարկեց Հայաստանում դրամական փոխանցումների դերը և ներուժը:

Քննարկման ընթացքում պրն Սպեչիալեն խոսեց Հայաստանից արտագաղթի և Հայաստան ներգաղթի առանձնահատկությունների մասին և բերեց միջազգային օրինակներ՝ նշելով, որ միգրացիայի առանձնահատկությունները իսկապես հաճախ կիրառվում են ամենուրեք: Նաև, պրն Սպեչիալեի կողմից ներկայացված միջազգային հեռանկարների որպես արդյունք, Հայաստանում հայտնաբերվել են հնարավոր ուսումնասիրության մի շարք նոր ոլորտներ, ինչպիսիք են ծագման երկրում աշխատավարձերի մակարդակը և կապը արտագաղթի հետ: Ուսանողները ակտիվորեն մասնակցեցին բոլոր քննարկումներին և ներկայացրեցին իրենց տեսակետները միգրացիային առնրչվող թեմաների շուրջ: Մի շարք միջազգային և հասրակական կազմակերպությունների ներկայացուցիչներ նույնպես ներկա գտնվեցին դասախոսություններին և մասնակցեցին քննարկումներին:

Բոլոր մասնակիցները համարեցին «Միգրացիայի Օր» առաջին միջոցառումը կայացած։ՄՔՄՄԿ-ը ակնկալում է ապագյում կազմակերպել այլ նմանատիպ միջոցառումներ:

Միգրացիայի Օրվան նվիրված մամուլի հաղորդագրությունը կարող եք կարդալ այստեղ։

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook