2017թ. մարտի 2-ին տեղի է ունեցել ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական շենքում գտնվող վերակահավորված և սարքավորումներով հագեցած դասասենյակի բացման արարողությունը: Կենտրոնը կահավորվել և սաքավորումներով է հագեցվել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Միգրացիոն քաղաքականության մշակման ազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի ֆինանսական աջակցության միջոցով:

Նոր դասասենյակի կահույքը և սարքավորումները կաջակցեն ազգային կարողությունների զարգացմանը փաստաթղթերի անվտանգության ոլորտում, ինչը կազմում է սահմանային անվտանգության հզորացմանն ուղղված ջանքերի մասը՝ միևնույն ժամանակ նպաստելով առևտրի դյուրացմանն ու սահմանային անցակետերում ուղևորների հոսքին:

ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետ գնդապետ Արմեն Մուրադյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ պրն Դավիթ Ավագյանը, և ՄԻԲՄԱ ծրագրի թիմի ղեկավար պրն Կարել Հոֆսթրան ողջունեցին դասասենյակի բացումը: Պրն Մուրադյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց Եվրոպական միությանը և Միգրացիոն քաղաքականության մշակման ազգային կենտրոնին Սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնին տրամադրվող աջակցության համար: Իր բացման խոսքում պրն Դավիթ Ավագյանը նշեց, «Նոր դասասենյակը ԵՄ ջանքերի ևս մեկ շոշափելի արտահայտությունն է աջակցելու արդյունավետ և կարողունակ սահմանային կառավարմանը: ԵՄ-ը շարունակելու է աջակցել Հայաստանին իր սահմանային շինությունների և ընթացակարգերի բարելավման հարցում:» Պրն Կարել Հոֆսթրան հավելեց, որ ի լրումն դասասենյակի վերակահավորման, ծրագիրն օժանդակում է ԵՄ անդամ պետությունների կողմից փորձագիտության տրամադրվող փաստաթղթղերի անվտանգության ոլորտում ընթացիկ ուսումնական գործողություններին: «Ճամփորդական փաստաթղթերի ստուգման ոլորտում կարողությունների հետագա զարգացումը կարևոր է Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ հնարավոր երկխոսության պարագայում»,- ասաց պրն Կարել Հոֆսթրան։

Դասասենյակի բացմանը հաջորդելու է «Ճամփորդական փաստաթղթերի նույնականացում և պրոֆիլավորում» թեմայով երկօրյա դասընթացը հրահանգիչների համար, որն անց են կացնելու տեղական և ԵՄ փորձագետները սահմանային անցակետի հերթափոխի պետերի համար:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook