Լուսանկարչական մրցույթ միգրացիայի դրական կողմերի մասին

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, ԵՄ-ի կողմից ֆինանսավորված «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակներում, հայտարարում է “Միգրացիան հայերի աչքերով” լուսանկարչական մրցույթ:

ՄԻԲՄԱ ծրագիրը գործունեություն է ծավալվում միգրացիայի կառավաման, փախստականների և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման, ապաստան հայցողների և խոցելի խմբերի խնդիրների ուղղությամբ:

Միգրացիան հաճախ ընկալվում է որպես բացասական երևույթ, իսկ դրա դրական ազդեցությունը և միգրանտների ներդրումը հասարակությունում հեշտությամբ անտեսվում է: Այսպիսով, մեր լուսանկարչական մրցույթը միտված է արտահայտել միգրացիայի դրական տնտեսական, մշակութային և սոցիալական ազդեցությունը և ցուցադրել միգրանտների ներդրումն այն հասարակություններում, որտեղ նրանք հյուրընկալվել և ապրում են:

Լուսանկարները գնահատվելու են հետևյալ չափանիշներով՝

  • Համապատասխանություն թեմային 30%
  • Էմոցիոնալ ազդեցություն 30%
  • Տեխնիկական որակ 30%
  • ICMPD in Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում ամենաշատ հավանություն ստացած լուսանկարը 10%

Լավագույն 3 հեղինակները կստանան մրցանակներ`լուսախցիկներ և պլանշետներ, «Եվրոպայի օրվա» կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում (մայիսի վերջ/հունիսի սկիզբ): Հատուկ մրցանակ կստանա այն հեղինակը, ում նկարը ֆեյսբուքյան մեր էջում կհավաքի ամենաշատ “լայքեր”: Ի լրումն, լավագույն 25 լուսանկարները կցուցադրվեն նույն միջոցառման շրջանակներում կազմակերպվելիք լուսանկարների ցուցահանդեսի ընթացքում: Բոլոր լուսանկարները ցուցադրվելու են ICMPD in Armenia ֆեսյբուքյան էջում և www.mibma.eu ինտերնետային կայքում:

  • Լուսանկարչական մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ավագ դպրոցների բոլոր աշակերտները և ԲՈՒՀ-երի ուսանողները: Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել մինչև 3 լուսանկար:
  • Լուսանկարները պետք է լինեն թվային ձևաչափով (JPEG/RAW): Լուսանկարները չպետք է համակարգչային ծրագրով մշակված լինեն` բացառությամբ ստվերի և լույսի տոնային մշակման։
  • Լուսանկարը պետք է ունենա անվանում և հակիրճ նկարագիր:
  • Բոլոր լուսանկարները պետք է լինեն բնօրինակներ և չպետք է ներկայացված լինեին որևև այլ լուսանկարչական մրցույթի կամ հաղթանակեն այլ մրցույթային հարթակներում։

Ձեր նամակը պետք է պարունակի՝

  1. Մինչև 3 լուսանկար
  2. Լուսանկարչի անունը
  3. Լուսանկարի անվանումը և նկարագիրը (3/4 նախադասություն)
  4. Տեղեկություն, թե ե՞րբ և որտե՞ղ է արվել լուանկարը

Լուսանկարները կարող եք ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ և Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեներով, իսկ հարցերով դիմել՝ +374 10 520388.

Լուսանկարները ուղարկելու վերջնաժամկետն է մայիսի 15-ը:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook