2017թ. հունվարի 16-20-ը ՄՔՄՄԿ փորձագետների խումբը ՍՀԿ նախնական գնահատում է անց կացրել ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցակետում: Առաքելության հիմնական նպատակն էր գնահատել ՀՀ-ում սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման գործընթացի կարգավիճակը՝ սահմանային անվտանգության և առևտրի խթանման հարցերի շեշտադրումով և ՊՍԱԿ-ներում կիրառվող ստանդարտ գործառնական ընթացակարգերը համապատասխանությունը ՍՀԿ սկզբունքներին: Փորձագետները ուսունասիրել են գործող քաղաքականությունները, տեխնիկական սարքավորումը, կարողությունների զարգացման և կազմակեպական կարիքները, ինչպես նաև միջսահմանային համագործակցությանը վերաբերող իրավական հիմքերը: ՀՀ պետական մարմինների շահագրգիռ կառույցներն են ՀՀ ԱԱԽ քարտուղարությունը, ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերը, ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը, ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը:

Գնահատման արդյունքում պարզվել է, որ «Բագրատաշեն» անցակետում միջգերատեսչական համագործակցությունը սահմանափակ է սահմանային կառույցների միջև և արձանագրվել է համատեղ դասընթացների և սարքավորումների համատեղ օգտագործման կարևորությունը: Անհրաժեշտություն կա մշակել և ներդնել անցակետի արտակարգ դեպքերի համատեղ ծրագիր, ինչպես նաև անցակետի տարածքում և տարածքից դուրս տեղաշարժման համար նախատեսված ներքին կանոններ: Այլ առաջարկությունների թվում նշվել են ռիսկերի վերլուծության համակարգի և տեղեկատվության փոխանակման համակարգերի ուժեղացումը, փաստաթղթերի տեսասպեկտրային վերլուծության համար նախատեսված սարքի տեղադրումը և մաքսային ընթացակարգերի համար «մեկ պատուհան» գաղափարի ներդրումը:

Նախնական առաջարկությունները և եզրակացությունները տրամադրվել են ՀՀ գործընկերներին՝ առաքելության ավարտին համատեղ դիտարկման համար, իսկ համապարփակ զեկույցը կտրամադրվի ավելի ուշ: Սահմանային կառավարման բաղադրիչի շրջանակներում ծրագիրը նպաստում է որոշ առաջարկությունների մշակմանն ու իրականացմանը։

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook