2016թ. դեկտեմբերի 13-15-ը ՄՔՄՄԿ-ը կազմակերպել է դասընթաց ճամփորդական փաստաթղթերի նույնականացման և պրոֆիլավորման ոլորտներում12 նորանշանակ սահմանապահների համար: Դասընթացը անցկացրել են Նիդերլանդներից և Սլովենիայից ժամանած ԵՄ փորձագետների կողմից ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ազգային փորձագետի հետ համատեղ:

Դասընթացի նպատակն է ներկայացնել ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի նույնականացման մեթոդներն ու կեղծման եղանակները սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության առաջին գծի անձնակազմին:

Դասընթացի ավարտին մասնակիցները նոր գիտելիքներ են ձեռք բերել տպագրման տեխնիկաների, փաստաթղթղերի անվտանգության առանձնահատկությունների և Քաղաքացիական ավիացիոն միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշների մասին: Գործնական վարժություններից հետո մասնակիցները աշխատել են Ռեգուլա խոշորացույցների հետ ճամփորդական փաստաթղթերի օրինակների վրա կեղծիքները հայտնաբերելու ուղղությամբ: Ի լրումն, մասնակիցներին տեղեկացրել են սահմաններին տեղադրված սարքավորումների խոցելիության, պրոֆիլավորման կարևորության և սահմաններին մարդկային կարողությունների զարգացման վերաբերյալ:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook