ՄԻԲՄԱ ծրագրի Ղեկավար խմբի երկրորդ նիստը տեղի է ունեցել Երևանում, 2016թ. դեկտեմբերի 12-ին: Նիստին մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ՄՔՄՄԿ, ԵՄ անդամ պետությունների, ՄԱԶԾ, ՄՄԿ, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և Ներգաղթի և ինտեգրացիայի ֆրանսիական գրասենյակի (OFII Ֆրանսիա) ներկայացուցիչները:

Նիստին բացման խոսքով հանդես եկան ՄՔՄՄԿ ծրագրերի ավագ ղեկավար պրն Բորութ Էրժենը և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավար պրն Արամ Թանանյանը: ՄԻԲՄԱ ծրագրի թիմի ղեկավար պրն Կարել Հոֆսթրան ներկայացրեց 2016 թ-ի ընթացքում գրանցված առաջընթացը և իրականացված գործողությունները: Առավել կարևոր գործողությունների շարքում են 2017-2021թթ. համար մշակված միգրացիոն քաղքականության վերաբերյալ ռազմավարության նախագիծը, ապաստան հայցողների տեղավորման կենտրոնի նախագծման աշխատանքների վերաբերյալ փաստաթղթի մշակումը և Սահմանապահ զորքերի դասասենյակի համար սարքավորումների և կահույքի գնումների գործընթացը:

Նիստի ընթացքում մասնակիցները քննարկեցին Միգրացիոն պետական ծառայության պետ պրն Գագիկ Եգանյանի կողմից ներկայացված միգրացիոն քաղաքականության վերաբերյալ ռազմավարությունը և պրբ Ռուբեն Եգանյանի կողմից ներկայացված տնային տնտեսությունների հարցման արդյունքները:

2017թ-ի ընթացքում իրականացվելիք գործողությունների շարքում են Միգրացիոն քաղաքականության վերաբերյալ ռազմավարության Գործողությունների ծրագրի մշակումը, Ինտեգրման ռազմավարության Գործողությունների ծրագիրը, դրամական փոխանցումների վերաբերյալ ուսումնասիրության և տեղավորման կենտրոնի ու Մեղրիի անցակետի նախագծերի մշակումը: ՄԻԲՄԱ ծրագրի գործընկեր ՄԱԶԾ-ը ջանքեր է ներդրնելու Մեղրիի անցակետի արդիականացման և առևտրի խթանման վերաբերյալ ուսումնասիրության մշակման ուղղությամբ, ինչպես նաև իրականացնելու է կարողությունների զարգացման մի շարք գործողություններ հաշվետվողականության, թափանցիկության և բարեվարկության բնագավառում:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook