Հոկտեմբերի 31-ին ՄՔՄՄԿ-ը կազմակերպել էր ապաստան հայցողների համար նոր ժամանակավոր տեղավորման կենտրոնի նախագծի մշակման վերաբերյալ զեկույցի նախագծին նվիրված կլոր սեղան: Միջոցառումը վարում էր Լեհաստանից ժամանաց ապաստանի հարցերով փորձագետ Մաչեյ Ֆագասինսկին, ով պատրաստել էր զեկույցը օգոստոսին դեպի Հայաստան տեղի ունեցած գնահատման առաքելությունից հետո:

Միջոցառմանը ներկա են գտնվել Միգրոցիոն պետական ծառայության, Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Քաղաքաշինության պետական կոմիտեի, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և “Առաքելություն Հայաստան“ ՀԿ-ի ներկայացուցիչները: Կլոր սեղանի ընթացքում մասնակիցները վերանայել են ԺՏԿ-ի նախագիծը և հարմարությունները՝ հաշվի առնելով ապաստան հայցողների համար նախատեսված անհրաժեշտ ծառայությունները, այդ թվում բժշկական ստուգումները և առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված ապաստան հայցող անչափահասների հետ վարվելու պահանջները: Մասնակիցները նաև քննարկել են գործող օրենսդրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը և ապաստան հայցողներին վերաբերող կանոնկարգը:

Բոլոր մեկնաբանությունները, կլոր սեղանի ընթացքում հնչած կարծիքներն ու տեղական իշխանությունների հետ քննարկված փոփոխությունները կներառվեն վերջնական փաստաթղթում:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook