2016 թ.-ի հոկտեմբերի 3-ին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ՄՔՄՄԿ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն (ՄԱԶԾ) «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակներում ստորագրեցին ծրագրի իրականացման վերաբերյալ համագործակցության համաձայնագիր:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի, որն իրականացվում է ՄՔՄՄԿ-ի կողմից` ՄԱԶԾ-ի հետ համագործակցությամբ, ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում միգրացիայի և սահմանների կառավարման համակարգի մոտարկմանը կառավարման եվրոպական չափանիշներին՝ անվտանգության ամրապնդման և առևտրի խթանման նպատակով: Միևնույն ժամանակ ՄԱԶԾ-ն կօժանդակի կառավարությանն Իրանի հետ հարավային սահմանային անցակետի արդիականացման հարցում:

«ՄՔՄՄԿ-ն և ՄԱԶԾ-ն հարուստ փորձ ունեն սահմանների համալիր կառավարման ոլորտում և մեծապես աջակցել են Հայաստանում ոլորտին առնչվող հայեցակարգերի, սկզբունքների ընդունմանն ու իրականացմանը, որոնց թվում են սահմանների անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը: ՄԱԶԾ-ն լայնածավալ աշխատանքներ է կատարել ենթակառուցվածքների բարելավման գործում, ինչպես նաև գիտելիքների և փորձի փոխանակումներ կազմակերպել՝ թափանցիկություն, հաշվետվողականություն ապահովելու և առևտուրը զարգացնելու նպատակով։ Մեր գործընկերների հետ համատեղ մենք կշարունակենք աշխատել ավելացնելու արդենք իսկ առկա արդյունքները և և աջակցելու Հայաստանի առաջընթացին այս ոլորտում», - նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող,ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ պրն. Բրեդլի Բուզետտոն

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց. «Տարածաշրջանային հաղորդակցության ընդլայնումն ու բարելավումը Եվրամիության գլոբալ առաջնահերթություններից է, որը դրսեւորվում է Եվրոպական հարևանության տարածաշրջանի տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խոշոր ներդրումներով:
Գոհ եմ և հպարտանում եմ, որ Եվրամիությունը՝ «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտում» ծրագրի միջոցով լրջորեն աջակցում է Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության բարձրացմանն ու Իրանի Հանրապետության հետ հարաբերությունների ընդլայնմանը:
Հայաստանի արդի զարգացման ահռելի ներուժ լինելով հանդերձ այն վերականգնում է պատմամշակութային և տնտեսական նշանակության միջանցքը, որի միջոցով դարեր շարունակ ապահովվել է Հայաստանի, Եվրոպայի և Ասիայի միջև փոխադարձ ներգործությունը»:

«Թեև ՄՔՄՄԿ-ն միայն այս տարվա ապրիլին է մշտական ներկայություն հաստատել Հայաստանում, մենք 2010 թվականից աշխատել ենք Հայաստանի կառավարության հետ տեխնիկական մակարդակում սահմանների կառավարման համակարգի բարելավման ոլորտում։ Այս ժամանակահատվածում ՄՔՄՄԿ գործունեությունը տվյալ ոլորտում իրականացվել է համագործակցելով ՄԱԶԾ հետ, հետևաբար մենք ուրախ ենք, որ ԵՄ-ն ֆինանսական միջոցներ է հատկացրել շարունակելու այս հաջողված գործընկերությունը», - ասաց ծրագրի թիմի ղեկավար պրն. Կարել Հոֆսթրան։

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook