Սեպտեմբերի 28-ին ՄՔՄՄԿ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել է ապաստան հայցողների և անկանոն միգրանտների մատնահետքերի վերցման եվրոպական համակարգը (ԵՎՐՈԴԱԿ):

Աշխատաժողովի նպատակն էր ԵՎՐՈԴԱԿ –ի ներկայացումը ՀՀ մի շարք պետական մարմինների ներկայացուցիչներին, մասնավորապես՝ ՀՀ Միգրացիոն պետական ծառայության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային ավնտանգության ծառայության:

Աշխատաժողովը վարել է պարոն Պետեռ Հանելը, ավստրիացի փորձագետ, ով բարձր պաշոններ է զբաղեցրել Ավստրիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում և Եվրոպական Հանձնաժողովում: Նա ԵՎՐՈԴԱԿ համակարգի ստեղծման ակնունքներում կանգնած փորձագետներից մեկն է:

Պրն Հանելը ներկայացրել է ԵՎՐՈԴԱԿ-ի ստեղծման պատմությունը, կանոնակարգերը և գործառույթները:

Փորձագետը խոսել է ԵՎՐՈԴԱԿ-ի և ԵՄ այլ կենսաչափական նույնականացման համար կիրառվող էլեկտրոնային համակարգերի միջև կապերի մասին` նախատեսված անկանոն միգրանտների և ապաստան հայցողների դեպքում: Մասնակիցներին ներկայացվել է ՀՀ միգրանտների մատնահետքերի վերցման համակարգի և ԵՄ կառույցների միջև տեղեկատվական փոխանակման հնարավորությունները:

Քննարկման հիմնական թեման էր Հայաստանում ապաստան հայցողների և անկանոն միգրանտների մատնահետքերի վերցման տվյալների բազայի ներդնման հնարավորությունը:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook