2016 թ-ի սեպտեմբերի 17-ին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, “Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտում” (ՄԻԲՄԱ) ԵՄ-ի կողմից ֆինանսովորվող ծրագրի շրջանակներում, կազմակերպել է “Միգրացիայի ուղիները” ֆոտոցուցահանդեսը: Լուսանկարների հեղինակներն են հայ հայտնի լուսանկարիչներ՝ Վիգեն Մնոյանը և Գերման Ավագյանը:

Ցուցահանդեսի գլխավոր նպատակն էր միգրացիայի խնդիրների մասին հանրային իրազեկման և ընկալման բարձրացումը, ԶԼՄ-ների և հասարակության շրջանում միգրացիայի վերաբերյալ կարծրատիպերի վերացումը: Լուսանկարների հերոսները աշխատանքային միգրանտներն են, Սիրիայի փախստականներ և հայրենադարձներ, ովքեր կյանքի բերումով բնակվում և աշխատում են Հայաստանում: Լուսանկարները ներկայացնում են այդ մարդկանց կյանքը՝ Հայաստանում հաստատվելուց հետո: Ֆոտոցուցահանդեսի շրջանակներում ներկայացված մարդկային պատմությունների միջոցով Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը փորձ է անում վեր հանել միգրացիայի ոլորտում առկա մի շարք խնդիրներ, այն է՝ փախստականներն ու ապաստանը, միգրանտների ինտեգրումը և վերաինտեգրումը և այլ արդիական հարցեր:

Ցուցահանդեսը բացել էր ՄԻԲՄԱ ծրագրի ղեկավար պրն Կարել Հոֆսթրան: Նա ներկայացրեց ծրագիրը և շեշտեց նման միջոցառումների կարևորությունը Հայաստանի մշակութային և սոցիալական կյանքում: Միջոցառմանը ներկա էին մտավորականները, լուսանկարիչները, լուսանկարների հերոսները, լրագրողները և այլ հետաքրքրված անձինք: Լուսանկարների հերոսները նույնպես ներկա էին ցուցահանդեսին: Նրանք հարզացրույցներ տվեցին տարբեր լրատվամիջոցներին:

Ցուցահանդեսը նաև տեղի է ունենալու Սյունիքի շրջան Ղափան քաղաքում և Շիրակի շրջան Գյումրի քաղաքում: Լուսանկներների հերոսներից շատերի այդ շրջանների բնակիչներ են:

Լուսանկարիչների մասին
Պրն Վիգեն Մնոյանը 14 ֆոտոցուցահանդեսների հեղինակ է: Իր նախկինում արված աշխատանքների թեմաներն էին սոցիալապես անապահով մեծահասակները, ծեր նկարիչները, պատերազմի վետերանները և Հայաստանի ու օտար երկրների երեխաների խնդիրները: Վիգեն Մնոյանը «Հայկական լուսանկարչության ազգային ասոցիացիայի» փոխնախագահն է և Երևանում FIAF-ի ներկայացուցիչը: Պրն Գերման Ավագյանը լուսանկարիչ է, ով իր կյանքը, ջանքերը և արվեստը նվիրել է հայ հասարակությանը: Նրա «Հոգեբանական առողջություն», «Մահաբեր խաղալիքներ» և «Գողացված մանկություն» լուսանկարչական աշխատանքները տեղ են գտել ոչ միայն տեղական այլ նաև արտասահմանյան մամուլում:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook