Սեպտեմբերի 13-14-ը, «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի կողմից իրականացվող մեդիա նախագծի շրջանակներում հայկական 16 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ մասնակցեցին դեպի Սյունիքի շրջան երկօրա ճանաչողական այցին: Այցի նպատակն էր համայնքների և ընտանիքների վրա միգրացիայի ազդեցության հայտնաբերումն ու լուսաբանումը: Լրագրողները այցելեցին Գորհայք, Սառնակունք, Շաքե, Խնձորեսկ գյուղերը և Գորիս քաղաք:

Այցի շրջանակներում լրագրողները հանդիպումներ ունեցան գյուղապետերի, տեղական ինաքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, Գորիսի զբաղվածության կենտրոնի ղեկավարի, և Սյունիքի մարզի բնակչության հետ: Հանքարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում զբաղվածության շնորհիվ, Սյունիքից արտաքին միգրացիայի մակարդակը այդքան բարձր չէ, ի տարբերություն ՀՀ այլ մարզերի, սակայն, առկա են ներքին միգրացիայի խնդիրներ, քանի որ շատերը մեկնում են Երևան կամ Լեռնային Ղարաբաղ աշխատանք փնտրելու:

Փորձելով նվազեցնել գործազրկության ազդեցությունը՝ կառավարությունը տարբեր ծրագրեր է նախաձեռնում այդ ուղղությամբ: Օրինակ, ստեղծվել է Գորիսի զբաղվածության կենտրոնը որտեղ գրանցված է 1200 գործազուրկ: Կենտրոնն իրականացնում է ծրագիր, որի միջոցով գործատուին գումար է տրամադրվում խոցելի խմբում ընդգրկված անձանց աշխատանքով ապահովելու համար, մասնավորապես՝ փասխատականներին և հայրենադարձներին: Կենտրոնը գործատուին միանվագ 200.000 ՀՀ դրամ է տրամարդում յուրաքանյուր անձի համար ՝ մեկ տարվա աշխատանքի դիմաց: Այս տարի Կենտրոնն աջակցել է խոցելի խմբում ընդգրկված 20 անձի:

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ մեկ այլ քննարկման թեման էր համայնքների խոշոռացումը և դրանից բխող հետևանքները: Խոշորացումից հետո, մի շարք գյուղեր ղեկավարվելու են տեղական ինաքնակառավարման մեկ մարմնի կողմից: Այս համատեքստում մտահոգություն է առաջացնում այն, որ մի քանի գյուղերին տրամադրվող ֆինանսական միջոցները կարող են անհամաչափ բաշխվել՝ առաջացնելով ներքին միգրացիայի նոր ալիք:

Ճանաչողական այցի արդյունքում պատրաստված նյութերը հրապարակվելուն են և հեռարձակվելու տեղական մամուլում: Լրագրողները կներկայացնեն իրենց նյութերը միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում անցկացվող ամենամյա լրագրողական «Ճամպրուկ 2016» մրցույթին, որի եզրափակիչ փուլը կկայանա 2016թ. դեկտեմբերին:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook