2016թ. հուլիսի 26-27-ն Երևանում կայացավ ապաստան հայցողների խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանն ուղղված ստանդարտ գործառնական ընթացակարգերի մշակման թեմայով աշխատաժողովը, որը նախաձեռնել էին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենրտրոնն ու ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունը: Աշխատաժողովի նպատակն էր փորձագիտական աջակցություն ցուցաբերել համապատասխան իրավասու պետական գերատեսչություններին ապաստան հայցող չուղեկցվող երեխաների և հատուկ կարիքներ ունեցող ապաստան հայցողների (խոցելի խմբերի) համար ապաստանի տրամադրման ընթացակարգի շրջանակներում ներկայացուցիչ նշանակելու կարգը (ՍԳԸ) մշակելու հարցում:

Աշխատաժողովը նախագահել է տկն Ֆրեյա Դելոմբարդեն, ով հանդիսանում է ապաստան հայցողների ընդունման համար Բելգիայի պետական գործակալության ապաստանի գծով փորձագետը: Աշխատաժողովի առաջին օրը նվիրված էր Հայաստանում և ԵՄ-ում գործող չուղեկցվող երեխաների և այլ խոցելի խմբերի (հաշմանդամներ, հոգեկան հիվանդություն ունեցողներ, հղի կանայք, թրաֆիքինգի զոհեր) նկատմամբ կիրառվող ապաստանի տրամադրման ընթացակարգերը: Քննարկվել են նաև ապաստանի տրամադրման կիրառվող ընթացակարգերը, հատուկ պահանջները, ընդունման համակարգը, ներկայացուցիչ նշանակելու կարգը: Երկրորդ օրվա ընթացքում փորձագետը և մասնակիցները մշակել են ՍԳԸ-ի համատեղ նախագիծը, որին հետագայում կտրվի իրավական ձևաչափ և կներկայացվի պաշտոնական հաստատման:

Աշխատաժողովին ներկա են գտնվել ՀՀ Միգրացիոն պետական ծառայության, ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանում ՄԱԿ- ի փախստականների հարցերով ԳՀ գրասենյակի, Save the Children հայաստանյան ներկայացուցչության և ՄԻԲՄԱ-ի ներկայացուցիչները:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook