Միգրացիան սոցիալական և ժողովրդագրական գործընթաց է, որը մարդկության պատմության ընթացքում կատարում է կարևորագույն սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային գործառույթներ: Մինչդեռ միգրացիան միշտ մնում է երեք հիմնարար ժողովրդագրական մեխանիզմներից մեկը, որը, բնակչության վերարտադրության հետ համատեղ, ձևավորում է բնակչության թիվը և տարիքային կազմը, ինչպես նաև ապահովում է ժողովրդագրական հաշվեկշիռը փոքր գյուղերում և խոշոր քաղաքներում, պետություններում և նույնիսկ մայրցամաքներում:

2020 թ. փետրվարի 14-16-ը Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակը կազմակերպել է ձմեռային դպրոց, որը նվիրվել է "Միգրացիա և ժողովրդագրություն" թեմային և իր մեջ է ներառել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ժողովրդագրության դերը միգրացիոն գործընթացներում, ժողովրդագրական անցում, պտղաբերություն և ուրբանիրզացիա՝ պատմական միտում և մեթոդաբանական շրջանակ, Հայաստանում ժողովրդագրության իրավիճակը, բնակչության միտումը Կովկասում (Հայաստան, Վրաստան, Դաղեստան): Դասընթացի ընթացքում քննարկվել են բնակչության հստակ հաշվառում կատարելու և միգրացիոն միտումների կանխատեսման հետ կապված բարդությունները: Այլ թեմաները ընդգրկել են ատելության խոսքը, միգրացիան մամուլում, կեղծ տեղեկատվության դեմ պայքարելու միջոցները և այլն:

Ձմեռային դպրոցին մասնակցել են միգրացիոն խնդիրներով հետաքրքրված 24 բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանող: Դասախոսությունները կարդացել են Բիաջիո Պերետին (Բասիլիկատա համալսարան, Իտալիա), Հրանտ Միքայելյանը Կովկասի ինստիտուտից, մեդիայի զարգացման ոլորտի մասնագետ Թոմ Լոուն, Ռուբեն Եգանյանը Սլավոնական համալսարանից և Արտակ Մարկոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook