«Ճամպրուկ 2019» միգրացիայի ոլորտում անցկացվող ամենամյա լրագրողական մրցույթը այս տարի նշում է իր 10 տարվա հոբելյանը: Ողջ ընթացքում կազմակերպությունը մրցույթի միջոցով նպատակ է ունեցել մոտիվացնել և խրախուսել լրագրողներին հարցեր բարձրացնել միգրացիայի ոլորտում, լուսաբանել և իրազեկել հնարավորությունների և խոչընդոտների մասին:

2019թ-ի դեկտեմբերի 12-ին Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակը,  Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ, բարձր գնահատեցին մրցույթի մասնակիցների կողմից  պատրաստված նյութերի լրագրողական կատարելությունը, համապատասխանությունը, մատուցման ձևաչափը և արդյունավետությունը։ Հաղթողների հանձնվեցին մրցանակներ։

Միգրացիայի և լրագրության ոլորտում հայտնի և ճանաչված փորձագետները 81 հայտից ընտրեցին  10 լավագույններին: Այս տարի 250.000 ՀՀ դրամին համարժեք մրցանակներ են շնորվել 7 անվանակրգերում:  «Լավագույն վերաինտեգրման պատմություն» անվանակարգում հաղթող չի ճանաչվել, և հատուկ մրցանակ է շնորհվել միգրացիայի ոլորտի ամենա հուզիչ և օրիգինալ պատմության համար:   

  1. Լավագույն հեռուստառեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ
    Էլիզա Զաքարյան, Նոյան Տապան հեռուստատեսություն, «Սա հայրենիք է, քաղցր է», https://bit.ly/2LI67ry
  2. Լավագույն ռադիոռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ
    Սաթիկ Իսահակյան, Հանրային ռադիո, « Անիպեմզայի սահման պահող տաճարն ու
    փշալարերց չվախեցող երեխաները», https://bit.ly/2OJpjac.
  3. Լավագույն տպագիր հոդված միգրացիոն խնդիրների վերաբերյալ
    Անի Գասպարյան, www.ankakh.com
    «Ես եկել եմ, դուռդ բացիր, Հայաստան», https://bit.ly/36lQbmA
  4. Լավագույն մուլտիմեդիա ռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ
    Սոնա Մարտիրոսյան, www.medialab.am
    «30 տարի՝ 30 ք.մ. սենյակում», https://bit.ly/2LKwFs3
  5. Լավագույն լուսանկարչական ռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ
    Վաղինակ Ղազարյան, 4plus.org, «Տաթևիկ», https://bit.ly/2LI6Ed2
  6. Լավագույն հաջողված պատմություն ինտեգրման վերաբերյալ
    Լուսինե Ղարիբյան, mediamax.am
    « Անծանոթ աշխարհից Արծնի եկած ընկեր Տիգրանը»,  https://bit.ly/345CjeB
  7. Հատուկ մրցանակ
    Վահե Ներսիսյան, comics.am
    «Դեպորտ», https://bit.ly/34a9VYX

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանում և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը հանձնեցին մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝ 

  1. «Տեղահանված սիրիահայերի մարտահրավերները և Հայաստանում իրենց ինտեգրման հաջողցված պատմությունները» 
    Անուշ Խաչատրյան, Հանրային հեռուստաընկերություն, Առավոտ Լուսո ծրագիր
    «Հասցեն՝ Հայաստան. Ներսես Արսլանյան», https://bit.ly/2sfocX7
  2. «Փախստականների ինտերգրման հեռանկարները Հայաստանում»
    Ուրբանիստա կայքի թիմ, urbnews.com
    « Մոլդովական ձայներ», https://bit.ly/2LIjM1w
  3. Հայրենադարձություն թեմայով լավագույն նյութ»
    Փիրուզա Խալափյան, 4plus.org
    «Նատաշա», https://bit.ly/2YGuo6G

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook