Ս.թ. hոկտեմբերի 23-24-ը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը կազմակերպում է «Սահմանների համապարփակ կառավարում» խորագրով  2-րդ միջազգային համաժողովը: Համաժողովը անցկացվելու է Երևանում՝ «ԴաբլԹրի Բայ Հիլթոն» հյուրանոցում: Համաժողովի մասնակիցների թվում ընդգրկված կլինեն գիտակրթական ոլորտի մասնագետներ, համապատասխան պետական մարմիններ ներկայացնող՝ որոշում կայացնող օղակի պաշտոնյաներ, ինչպես նաև ՍՀԿ ոլորտում գործող մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից անցյալ տարի Լիբանանում կազմակերպված Սահամանների կառավարման հարցերին նվիրված 1-ին միջազգային համաժաղովի հաջողված փորձի հիման վրա այս տարվա համաժողովին նույնպես կմասնակցեն սահմանների կառավարման ոլորտի բազմաթիվ երկրների, հաստատությունների և պետական մարմինների ներկայացուցիչներ: Համաժողովը կփորձի պարզել, թե ինչպես սահմանների համալիր կառավարումից դեպի սահմանների համապարփակ կառավարումը կատարվող քայլը կարող է ապահովել սահմանի կառավարման ոլորտի մարմինների առջև հայտնվող արդի մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ մեխանիզմների մշակումն ու կիրառումը: Համաժողովի ընթացքում մասնավորապես քննարկվելու են հետևյալ թեմաները՝

  • Սահմանների կառավարումը 2025 թվականին. ի՞նչ է փոխվել 2015 թվականից ի վեր:
  • Սահմանների մշտական հսկողություն և անվտանգության հիբրիդային սպառնալիքներ՝ իրական ապագա, թե՞ կոմերցիոն գովազդ:
  • Սահմանների կառավարման ոլորտում միջազգային տեխնիկական աջակցության կարևորությունը:

Միջոցառումը կմիավորի սահմանի կառավարման ոլորտի մարմինների ներկայացուցիչներ ՍՀԿ ոլորտում ԵՄ աջակցությունը վայելող մի շարք տարածաշրջաններից ու երկրներից՝ Լիբիայից, Կենտրոնական Ասիայից և Արևելյան Գործընկերության անդամ պետություններից: Մասնակիցները կունենան իրենց առօրյա աշխատանքի մանրամասներն ու ձեռքբերումները ներկայացնելու, տեսակետներով կիսվելու և ոլորտի հետագա զարգացմանը միտված քայլերը քննարկելու հնարավորություն` ի նպաստ աշխարհի առջև ծառացած սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելուն:

Մամուլի ներկայացուցիչներին հրավիրում ենք ներկա գտնվելու համաժողովի բացման արարողությանը, որը տեղի կունենա «ԴաբլԹրի Բայ Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» կոնֆերանս դահլիճում:

Հյուրանոցի հասցեն՝ Երևան, Գրիգոր Լուսավորիչ փ. 4/2։ Համաժողովի մասնակիցներին կապահովվի անգլերենից հայերեն և ռուսերեն թարգմանություն։

Համաժողովի գրանցման սկզիբն է 2019թ. հոկտեմբերի 23-ը, ժամը՝ 15:30: Կից ներկայացնում ենք օրակարգը

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook