Հոկտեմբերի 1-4ը Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակը, նպատակ ունենալով ամրապնդել ՍՎԲ-ների սպայական և ենթասպայական կազմի՝ ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի հսկողության հետ կապված համապատասխան հմտությունները, կազմակերպել է փաստաթղթերի անվտանգությանն ու հսկողությանը նվիրված ուսումնական միջոցառում «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» անցման կետերում, ինչպես նաև ՍԶ ուսումնական կենտրոնում՝ «Զվարթնոց» ՍՎԲ անձնակազմի համար: Միջոցառումը վարելու նպատակով կազմակերպությունը հրավիրել է ՄՔՄՄԿ փորձագետներ Մոնիկա Վեբերին և Անդրե տեն Կաատին:

Այս շարքի երկրորդ դասընթացի կազմակերպման նպատակն է ամրապնդել սահմանապահ զորքերի 1 գծի հսկիչների հմտությունները, այդ թվում, ի լռումն սպաների և հերթափոխի պետերի, դասընթացում ներգրավել նաև նորանշանակ հսկիչներին: Դասընթացը նպաստել է ՍՎԲ-ների սպայական և ենթասպայական կազմի՝ ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի նույնականացման և հսկողության, դրանց պաշտպանիչ տարրերի, ինչպես նաև անձանց պրոֆիլավորման հետ կապված համապատասխան հմտությունների ամրապնդմանը:

Միջացառմանը մասնակցել են սահմանային զորքերի ավելի քան 80 ենթասպա և սպա/հերթափոխի պետ: ՄՔՄՄԿ փորձագետներին աջակցել են ՍԶ երկու ավագ փորաձագետ, ովքեր վարել են տեխնիկական դասընթացները փաստաթղթերի պաշտպանիչ միջոցների և կեղծիքների տարածված եղանակների վերաբերյալ:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook