Սեպտեմբերի 20-22-ը Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակը կազմակերպել է մեդիա այց դեպի Սյունիքի մարզ: Հանրային ռադիո, irates.am, Հայկական ժամանակ, A1plus, Shant հեռուստաալիք, Sputnik Armenia, hetq.am, haydzayn.am և past.info լրատվամիջոցներ ներկայացնող 15 լրագրողներ այցելել են Անտառաշատ, Թավրուզ, Լիճք, Տաշտուն գյուղերը և Մեղրի քաղաքը: Լրագրողները հանդիպել են նշված համայնքների ղեկավարիների հետ և գյուղացիների հետ և քննարկել են միգրացիային նպաստող խնդիրները:

Չնայած այն փաստի որ, Սյունիքի մարզում, Հայաստանի բազմաթիվ գյուղերի համեմատ, խմելու և ոռոգման ջրի մատակարարումը բավականին լավ է կազմակերպված, տեղական բնակչությունը չի զբաղվում գյուղատնտեսությամբ: Գյուղացիները հակված են տեղափոխվել Կապան կամ Քաջարան, որտեղ հանքային արդյունաբերական ձեռնարկությունները ապահովում են բարձր և կայուն աշխատավարձ: Այդ պատճառով գյուղերում դիտվում է բնակչության կտրուկ նվազում: Գյուղապետերը պնդում են, որ անբարենպաստ կլիմակայան պայմանների պատճառով այս կողմերում բավականին ռիսկային է զբաղվել գյուղատնտեսությամբ կամ անասնաբուծությամբ: Անտառաշատի գյուղապետի խոսքերով, վերջերս տեղի ունեցած կարկտախառն անձրևի հետևանքով կես ժամում ոչնչացվեցին գյուղի այգիների մեծ մասը: Գյուղացիները կշարունակեն հեռանալ գյուղերից, քանի դեռ չի լուծվել գյուղատնտեսական ապահովագրության հարցը՝ հատկապես բարձր ռիսկային կլիմայական գոտիներում:

Ի շնորհիվ վերջերս ստեղծված արահետի, որը միացնում է Տաթևի վանական համալիրը Կապան քաղաքի հետ, զբոսաշրջիկները որոշակի ոգևորություն են առաջացրել գյուղերում: Անտառաշատի գյուղական տներից մեկը նույնիսկ դարձրել են հյուրատուն: Սակայն ներկայումս շատ շուտ է խոսել զբոսաշրջության մասին՝ որպես տեղական բնակչության եկամտային աղբյուր:

Մեկ այլ խնդիր է գազի և ջեռուցման բացակայությունը: Սեպտեմբերի մեջտեղից մինչև մայիսի սկիզբ լեռնային գյուղերում գրանցվում է շատ ցածր ջերմաստիճան, հատկապես գիշերները: Օրենքով արգելվում է վառելափայտ բերել շրջակա անտառներից: Գյուղացիները խնդրեցին լրագրողներին բարձրացնել ջեռուցման հարցը, որպեսզի իրենց թույլ տան գետին ընկած, չորացած ծառերը օգտագործել՝ այպիսով նաև ապահովելով անտառների սանիտարական մաքրումը:

Այս այցը վերջինն էր 2019 թվականի ընթացքում Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակի կողմից ՄԻԲՄԱ ծրագրի շրջանակներում կազմակերպված դեպի սահմանամերձ մարզեր մեդիա այցերից:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook