Հայաստանը և Եվրամիությունը գտնվում են քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացման փուլում: Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որը փոխարինել է 1996 թ. Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, սկիզբ դրեց ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությանը, ինչը կհանգեցնի առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ ճանապարհորդության: Չնայած երկխոսության մեկնարկի պաշտոնական հստակ օր դեռ չի հայտարարվել, ժամանակն է կազմակերպել տեղեկատվության փոխանակում Արևելյան գործընկերության այն պետությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդեն իսկ հաջողվել է ավարտել նման երկխոսություն անցյալում՝ համապատասխան փորձառություն ձեռքբերելու նպատակով:

Որպես 2018թ. հունիսին անցկացրած մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության վերաբերյալ ներածական աշխատաժողովի շարունակություն, Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակը հրավիրել է Մոլդովայի պատվիրակությանը աջակցելու ՄԱԱԳԾ մշակմանը: Մոլդովայի փորձագետներըը՝ ներքին գործերի պետական քարտուղար պրն Միխայիլ Բերեգոյի գլխավորությամբ, մեկնարկեցին առաքելությունը հունվարի 22-ին մի շարք հանդիպումներով՝ արտաքին գործերի և արդարադատության փոխնախարարների, փոխոստիկանապետի և միգրացիոն ծառայության պետի հետ:

Հունվարի 23-ին անցկացրած  գործնական աշխատաժողովի ընթացքում իրենք ներկայացրեցին նույն կառույցերի ներկայացուցիչներին մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսության համապատասխան ասպեկտների և փուլերի վերաբերյալ փորձը և քաղված դասերը:  Մանրամասն քննարկվեցին մուտքերի արտոնագրերի շուրջ երկխոսության և ՄԱԱԳԾ  նախաձեռնման, բանակցման, իրականացման, վերահսկման և կնքման գործընթացները: Ներկայացվել են նաև ՄԱԱԳԾ իրականացման ազգային գործողությունների ծրագրի կառուցվածքը և փոխադարձ կապերը: Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ծանոթացել են կառույցների առավել արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի մեխանիզմների մասին և մուտքի արտոնագրերի ազատականացման մասին իրազեկության բարձրացման մասին:

Փորձագետները նաև անցկացրել են գործնական վարժություններ՝ տրամադրելով գործողությունների ծրագրի միգրացիայի կառավարման և ոստիկանության գլուխների մշակման վերաբերյալ բացատրություններ և կարգադրություններ: 

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook