2019 թ. ապրիլի 19-20-ը Հանրային ռադիոն, irates.am-ը, jamnews.am-ը, panorama.am-ը, Գոլոս Արմենիի և Հայկական ժամանակ թերթերը, meganews.aը, Արմինֆո լրատվական գործակալությունը և Շանթ հեռուստատեղությունը ներկայացնող 17 լրագրողներ մասնակցել են Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակի կողմից կազմակերպվախ կազմակերպել 2019-ի առաջին մեդիա այցին դեպի Լոռու մարզ։ Լրագրողներն այցելեցին Գեղասար, Շիրակամուտ, Շնող, Թեղուտ գյուղերը և Ալավերդի քաղաքը:

Շիրակամուտ և Գեղասար գյուղերը 1988թ. Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոններն են: Մինչ այսօր որոշ գյուղացիներ ապրում են ժամանակավոր տնակներում՝ առանց կոմունալ հարմարաությունների: Սպիտակի շրջանում միգրացիոն իրավիճակը բավականին վատ է` գյուղատնտեսական զարգացման համապատասխան պայմանների և արտադրությունների բացակայության պատճառով տղամարդկանց շուրջ 90% մեկնում է արտագնա աշխատանքների: Գյուղական ենթակոռւցվածքային զարգացման ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից փոխամցումներն անհրաժեշտ են, սակայն, գյուղի առջև առնվազն 5 միլիոն ՀՀ դրամի չափով համաֆինանսավորման նախապայման է դրված: Գյուղերի մեծամասնությունը չունի բյուջե, այսինքն՝ չեն կարող դիմել նման ծրագրերի իրականացման համար:

Սպիտակի համեմատ Ալավերդին, Շնող և Թեզուտ գյուղերը մինչ վերջին տարիները զարգանում էին արտադրական և արդյունաբերական հատվածների շնորհիվ: Ալավերդին միշտ եղել է Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը: Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի և Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի գործունեության դադարը սոցիալական և տնտեսական առումով խիստ բացասական ազդեցություն թողեց մարզի վրա, ինչի արդյունքում Ալավերդիից և շրջակա գյուղերից զգալի արտահոսք սկսվեց: Շնողի գյուղապետը տեղեկացրեց, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շուտով վերսկսելու է իր գործունեությունը և արդյունքում գյուղացիների համար առնվազն 400 աշխատատեղեր կստեղծվեն: Լրագրողների հարցին, թե արդյո՞ք գործողությունների վերսկսումը դրական կազդի մոտակա գյուղերի շրջակա միջավայրի վրա, գյուղապետը պարզաբանեց, որ, եթե հանքավայրը նոր բացեին, նա դեմ կլիներ, բայց քանի որ հանքավայրն արդեն եղել է շահագործման մեջ, ապա գործողությունների ամբողջական դադարեցման դեպքում էկոլոգիան և միգրացիան ավելի շատ կտուժեն:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook