Վերջին տարիներին Հայաստանում փախստականների ինտեգրման խնդիրները դարձան կարևոր մարտահրավեր և առաջնահերթություն՝ ազդելով փախստականների, տեղական իշխանությունների և իրենց համայնքներում փախստականների և ապատսան հայցողներին հյուրընկալող պետական կառույցների վրա: Երկրում փախստականների երկարաժամկետ ներկայությունը լուծումներ է պահանջում տեղական և ազգային մակարդակում՝ նրանց ինտեգրման խնդիրների և հումանիտար կարիքների ուղղությամբ:

Ինչպե՞ս հաղթահարել տեղական մակարդակում մարտահրավերները փախստականների ինտեգրման գործընթացքում:

Այս և մի շարք այլ հարցերին անդրադարձան միջազգային փորձագետներ պրն. Վասկո Մալթան և տկն. Ֆիլիպա Սիլվան երկօրյա գործնական թրեյնինգի ընթացքում, որը կազմակերպվել էր "Առաքելություն Հայաստան", "Հայկական Կարիտաս" կազմակերպությունների, Միգրացիոն ծառայության ինտեգրման և ապաստանի բաժնի, Պետական գործակալության ծառայության և Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների համար:

Այն թվով երկորոդ էր Հայաստանում ՄՔՄՄԿ-ի կողմից ինտեգրման և ապաստանի խնդիրներով զբաղվող տեղական մասնագետների համար միջոցառումների շարքում:

Փորձագետները ներկայացրեցին փախստականների ինտեգրման վերաբերյալ միջազգային լավագույն գործելակերպը և կոնկրետ ինտեգրման մոդելները, ինչպես նաև հաջողության հիմնական գործոնները: Քննարկվեցին նաև փախստականների ինտեգրման հարցում տեղական իշխանությունների դերը, ինչպես նաև ինտեգրման ծրագրերի ֆինանսավորման խնդիրները Պորտուգալիայում և Հայաստանում:

Փախստականների հաջող ինտեգրման կարևոր հանգամանքներից է նաև փախստականների, միգրանտների, ընդունող հասարակության և պաշտոնյաների միջև արդյունավետ հաղորդակցության ապահովումը: Մասնակիցները կարծիքներով փոխանակվեցին, թե ինչպե՞ս դյուրացնել և ուժեղացնել փախստականների հետ արդյունավետ հաղորդակցությունը:

 

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook