2018թ. դեկտեմբերի 17-ին, «Ճամպրուկ 2018» միգրացիայի ոլորտում անցկացվող ամենամյա լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությանը 9 լրագրող արժանացել է մրցանակի՝ միգրացիայի ոլորտում գերազանց լուսաբանման համար: Մրցույթն անցկացվել է Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի նախաձեռնությամբ և Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ու «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ: Հաղթողների աշխատանքներն առանձնացել են  միգրացիոն ոլորտի խնդիրների ու հնարավորությունների փաստարկված և անկողմնակալ լուսաբանմամբ:

«Ճամպրուկ 2018» լրագրողական մրցույթին մասկանցության հնարավորություն է տրվել ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաքում գործող ԶԼՄ ներկայացուցիչներին ու անկախ լրագրողներին։ Առաջարկվել է ներկայացնել միգրացիայի և սահմանների կառավարման, ապաստանի, ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի և վերաինտեգրման վերաբերյալ 2018 թ. ընթացքում հեռարձակված հեռուստառադիոհաղորդումներ, տպագիր ու առցանց մամուլում տեղ գտած հրապարակումներ: «Ճամպրուկ 2018» լրագրողական մրցույթի հիմնական նպատակն է Երևանում և Հայաստանի մարզերում միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող խնդիրների վերհանումն ու լուսաբանումը, առօրյա կյանքում դրանց ազդեցության ներկայացումը, վերհանված խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումն ու լրագրողական աշխատանքի խրախուսումը:

Բացման խոսքով հանդես էին եկել Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակի ղեկավար պրն Կարել Հոֆսթրան, միգրացիոն ծառայության պետ պրն Արմեն Ղազարյանը և Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ տիկին Աննա-Կարին Օսթը: Ժյուրին, որի կազմում էին ոլորտի փորձառու մասնագետներ Դավիթ Ալավերդյանը, Գեղամ Վարդանյանը, Վախթանգ Մարգարյանը և Աննա Սաթյանը, գնահատել են 58 նյութ: Ոճային, կառուցվածքային և բովանդակային չափանիշների համաձայն որոշվել է մրցանակներ շնորհել առցանց/տպագիր մամուլ, ռադիո, մուլտիմեդիա, ֆոտո, ինտեգրման և վերաինտեգրման լավագույն պատմություն անվանակարգերի համար: Այս տարի հեռուստալրագրություն անվանակարգում հաղթող չի սահմանվել:  

Լավագույն տպագիր հոդված միգրացիոն խնդիրների վերաբերյալ, Արմինե Ավետիսյան, ՕՍ Մեդիա

Հայաստանի սեզոնային երեխաները, http://oc-media.org/hayastani-sezonayin-erekhanery/

Լավագույն ռադիոռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ, Աննա Նազարյան, Հանրային ռադիո, շարքի համարhttp://www.armradio.am/hy/2018/10/27/siria-14/

http://www.armradio.am/hy/2018/10/29/marsel/   http://www.armradio.am/hy/2018/10/31/hayastan-3/

Լավագույն մուլտիմեդիա ռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ

Անի Հովհաննիսյան, ՀետքԽոպանչի. ում են նրանք թողնում տանը

https://hetq.am/static/richmedia/khopanchi/index.html

Լավագույն ֆոտոռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ

Վաղինակ Ղազարյան, 4plus, Առանց հենարան

http://www.4plus.org/hy/%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B0%D5%A5%D5%B6%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/

Լավագույն հաջողված պատմություն ինտեգրման վերաբերյալ

Նազիկ Արմենակյան, www.chai-khana.org

Ձյունաշող. հիշողության բեկորներ Ադրբեջանից

https://www.chai-khana.org/hy/dzyownashogh-hishoghowtyan-bekorner-adrbejanits

Լավագույն հաջողված պատմություն վերաինտեգրման վերաբերյալ

Անի Գասպարյան, Ծաղկին հող է պետք.վերադարձ Շվոյցարիայից 5 տարի անց

http://ankakh.com/article/92137/%E2%80%8Btsaghkin-hvogh-e-pyetq--vyeradardz-shvyeytsariayits-25-tari-ants

Հատուկ մրցանակ շնորհվել է Անահիտ Հարությունյանին, Մեդիամաքս գործակալությունից , «Իրինան՝ սարերում կորած Դարիկի «բուրժուա» տիրուհին», https://mediamax.am/am/news/special-report/30059/,

նյութի համար:

Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը հանձնացին հատուկ մրցանակներ Փիրուզա Մուսաելյանին Արարատ հեռուիստաընկերությունից տեղահանված սիրիահայերի մասին շարքի համար և Քրիստինե Բոյաջյանին «Հայրենադարձ երեխաները՝ դպրոցում ուսուցիչներն ու ծնողները խնդիրների լուծման նույն ճանապարհն են տեսնում»https://goo.gl/7kBs2u,  աշխատանքի համար:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook