Հայաստանում ՄՔՄՄԿ գարասենյակը իր ներդրումն է ունեցել Եվրոպայի օրվա կապակցությամբ իրականացվող միջոցառումների շարքում` կազմակերպելով մրցավզաք Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչաշրջանի դպրոցների 9 և 10 տարեկան երեխաների համար: Մրցավազքին մասնակցել են 4 դպրոցից 24 երեխա՝ 12 տղա և 12 աղջիկ: 600 մետր երկարությամբ մրցավազքը տեղի է ունեցել հունիսի 2-ին Կարեն Դեմիրճյան սպորտային համալիրի շուրջ: Մրցավազքի ընթացքում երեխաները հանդիպել են երկու «սահմանային անցակետի» և վերցրել տարբեր գույնի ձեռնաշղթաներ: Կարմիր և կապույտ ձեռնաշղթաներով հաղթողները զբաղեցրել են առաջին, երկրորդ և երրորդ տեղերը և ստացել են մրցանակներ:

Հաղթողների անուններն են Հակոբ Ներսիսյան, Ռաֆայել Ավետիսյան, Սամվել Մաթեվոսյան, Անի Հակոբյան, Սվետա Մարտիրոսյան և Մարիետա Մելքոնյան: Երեխաները ստացել են իրենց մրցանակները Հայաստանում Եվրամիության պատվիրակության կողմից Հյուսիսային պողոտայում կազմակերպված Եվրոպայի օրվան նվիրված հիմնական միջոցառումների ընթացքում:

Մրցավազքը կազմակերպված է ՄԻԲՄԱ ծրագրի շրջանակներում:  

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook