Հունիսի 1 և 2-ին Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակը կազմակերպել էր 2018 թ-ի համար առաջին լրագրողական շրջայցը դեպի Տավուշի մարզ: Հանրային ռադիոյի, Հայկական ժամանակ օրաթերթի, aratanews.am, iravunq.am, meganews.am, womment.am, noratert.am, aravot.am կայքերի լրագրողներն այցելել են Լուսաձոր, Գանձաքար, Սևքար և Աչաջուր գյուղեր, զրուցել գյուղապետերի և տեղի բնակչության հետ իրենց խնդիրների, միգրացիայի միտումների, վերջին քաղաքական փոփոխություններից հետո ակնկալվող մարտահրավերների և տրամադրությունների շուրջ:

Այցի շրաջանակներում լրագրողները այցելեցին նաև Աչաջուր համայնք, որը Տավուշի մարզի ամենախոշոր համայնքներից մեկն է, որտեղ հաշվառված են ավելի քան 5000 բնակիչ: Համայնքի ղեկավար Կարեն Ղանթախչյանը նշեց, որ հիմնականում այստեղ զբաղվում են անասնապահությամբ: Հողագործությունը քիչ զարագացած է, որովհետև գյուղում կա ոռոգման ջրի խնդիր և հողերի մեծ մասը ենթարկված է էրոզիայի: Արդյունքում օգրագործվում է համայնքի միայն 10% գյուղնշանակության հողերի մասը, ինչի պատճառն է նաև, գյուղապետի խոսքով, արտագնա աշխատանքների մեկնող գյուղացիների մեծ թիվը: Աչաջրի տնտեսական զարգագման վրա մեծ ազդեցություն կարող է ունենալ տուրիզմի զարգացումը: Տարացքում գնտվող Մաքարավանքը, որը կառուցվել է 11-13 դարերում, մեծ հետաքրքրութուն կառաջացնի զբոսաջրջիկների մոտ՝ մուլտիպլիկատիվ ազդեցություն գործելով համայնքի զարգագման վրա: Սակայն պատմամշակույթային այդ թանգարանը այսօր հասանելի չէ այցելուների համար, քանի որ մոտ 3 կմ այդտեղ տանող ճանապարհը գտնվում է ոչ բարվոք վիճակում, ինչին ականատես եղան նաև լրագրողները՝ տեղում ծանոթանալով իրավիճակի հետ:

Համայնքների զարգացման և միգրացիայի մակարդակի կրճատման մեկ այլ օրինակներից է տեղական կաթնամթերային արտադրության ընկերությունների հիմնադրումը, ինչպիսինն է Լուսաձոր գյուղի«Էկո Տավուշ» ընկերությունը, որն հիմնականում արտադրում է պանիր և կարագ: Շնորհիվ «Էկո Տավուշ» ընկերության, Լուսաձորում բացվել է անասնաբուծական ֆերմա և Տավուշի շրջանի 7 գյուղերում ստեղծվել են կոպերատիվներ, որտեղ աշխատում են փոքր ֆերմերներ: “Էկո Տավուշ”  ընկերության հիմնական նպատակն է սահմանային գյուղերի գյուղատնտեսության զարգացումը և տեղի բնակչության համար աշխատատեղերի ստեղծումը: 16 գյուղ ընգրկված են պանրի արտադրության գործում, իսկ 5-6 ընտանիք կազմում են 7 կոպերատիվների յուրաքանչյուրի անդամ:

Այս տուրը առաջինն է ՄԻԲՄԱ ծրագրի շրջանակներում 2018 թ-ին Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակի կողմից կազմակերպված տուրերի շարքից:   

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook