2018 թ. մայիսի 15 և 16-ին Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակը, ՄԱՓԳՀ հայաստանյան գրասենյակի և Հայկական Կարմիր Խաչ ընկերության հետ սերտ համագործակցությամբ, սահմանային անցակետերի անձնակազմի համար կազմակերպել են կարողությունների զարգացման հերթական միջոցառումը, այս անգամ “Ապաստան հայցողների և խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ հարցազրույց անցկացնելու մեթոդներ” թեմայով: Դասընթացը վարել է ՄՔՄՄԿ փորձագետ Դիրք Քալեմինը: Միջոցառման նպատակն էր կատարելագործել ՍԶ համապատասխան անձնակազմի մասնագիտական հմտությունները պետական սահմանի անցման կետերում ապաստան հայցող անձանց, ինչպես նաև խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ հարցազրույց անցկացնելու մասով:
Դասընթացին ներկա են գտնվել սահմանային բոլոր անցակետերի սպաները: Միջոցառման ընթացքում մասնակիցները տեղեկություններ են ձեռք բերել ապաստանի և պաշտպանության ոլորտում ընդգրկված գործընկերությունների և կազմակերպությունների մասին: Պրն Քալիմանը ներկայացրել է խոցելի խմբերի հետ հարցազրույց անցկացնելու PEACE մոդելը, որին հաջորդել է “դերային խաղ” վարժությունը: Մասնակիցներին նաև ներկյացարել են փախստականների համատեքսոտւմ թարգմանիիչների օգնությամբ աշխատելու մանրամասները: Դասընթացին անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ապաստանի ընթացակարգի և ապաստան հայցողների մուտքի վերաբերյալ գործնական ձեռնարկին:
Դասընթացը սահմանային զորքերի անձնակազմի կարողությունների զարգացման գործընթացի մաս է: