Մարտի 27-30-ը Հայասատանում ՄՔՄՄԿ գրասենյակը կազմակերպել էր մի շարք դասընթացներ Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի սահմանային անցակետերի և Երևանի սահմանային կետի վերապատրաստման կենտրոնում: Վերապատրաստումների նպատակն էր զարգացնել ՍՎԲ-ների սպայական և ենթասպայական կազմի հմտությունները  ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի նույնականացման և հսկողության, դրանց պաշտպանիչ տարրերի ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդել անձանց պրոֆիլավորման հետ կապված համապատասխան գիտելիքները: Դասընթացների ժամանակ ՍՎԲ-ների ընդգրկած անձնակազմն ուսումնասիրել է, թե ինչպես հայտնաբերել կեղծ նույնականացման քարտեր (այդ թվում՝ ճամփորդական փաստաթղթեր, վիզաներ, վիզա ստանաու համար դիմումներ և այլ  փաստաթղթեր)՝ կիրառելով փաստաթղթերի վերահսկման ժամանակակից սարքավորումները: 

Դասընթացները վարել է ՄՔՄՄԿ փորձագետ Սաուդ Կադիչը, որոնց ընթացքում ընթացքում նա համատեղել է խնդիրները լուծելու տեսական և գործնական տեսակետերը և ներկայացրել  պրոֆիլավորման և ստուգման տեխնիկաները՝ հատուկ շեշտելով նույնականացման փաստաթղթերի վերահսկման ու անվտանգություն կարևորությունը, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի ճանաչման և հայտնաբերման հետ կապված հարցերը:

Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի ՍՎԲ-ներից 25 մասնակից ծանոթացել են նույնականացման և ռիսկերի պրոֆիլավորման տեխնիկաների միջազգային լավագույն գործելակերպին՝ տեխնոլոգիայի և դրա կիրառման վրա հատուկ շեշտադրմամբ: Մասնակիցները կիրառել են նոր հմտությունները գործնական վարժությունների ընթացքում:

Դասընթացների նպատակն է հզորացնել Հայաստանի սահմանային անվտանգությունը և կառավարումը՝ անվտանգ և բաց սահմաններ խթանելու, անձանց ու ապրանքների ազատ և ապահով տեղաշարժն ապահովելու նպատակով:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook