ՄԻԲՄԱ ծրագրի ղեկավար խմբի 4-րդ նիստին քննարկվել են 2017թ-ի երկրորդ կեսի ընթացքում իրականացված գործողությունները և ձեռքբերված արդյունքները, ինչպես նաև ներկայացվել են գործողությունների ցանկում շահառուների առաջարկով կատարված փոփոխությունները: Նիստին բացմանը խոսքով հանդես է եկել ՄՔՄՄԿ սահմանների կառավարման և անվտանգության ծրագրի ղեկավար պրն Էրժեն Բորութը:  

Առավել նշանավոր ձեռքբերումներից  է 2017թ-ի սեպտեմբերի 12-ին ՀՀ կառավարության կողմից Հայաստանում ՄՔՄՄԿ-ի գրասենյակին դիվանագիտական կարգավիճակի շնորհումը: Կազմակերպությունը պարտավորվել է ապահովել ՀՀ կառավարությանը միգրացիոն քաղաքականությունների մշակման ուղղությամբ աջակցության շարունականությունը և ներդրումներ կատարել Եվրոպայի հետ առավել ծավալուն համագործակցության ձևավորման և շարժունակության խթանման հարցում:

Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակի ղեկավար պրն Կարել Հոֆսթրան ներկայացրել է ծրագրի յուրաքանչյուր գործողության ոլորտում արձանագրված առաջընթացը: Նա նշել է, որ միգրացիայի կառավարման ոլորտում ՄԻԲՄԱ ծրագիրն աջակցել է Միգրացիայի պետական ծառայությունում  վերլուծական բաժնի հիմնադրմանն ու միգրացիայի ոլորտում ազգային գործողությունների ծրագրի հաստատմանը: “ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգի և «Ներդրումների դիմաց քաղաքացիության շնորհում» ծրագրի վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտի են հասցվել, www.sendmoneyarmenia.am կայքէջը և միգրացիայի վերաբերյալ էլեկտրոնային գրադարանը մշակվել և գործում է: Պրն Հոֆսթրան ներկայացրել է 120 անձի համար նախատեսված ապաստան հայցողների նոր կենտրոնի շինարարության համար մշակված նոր նախագիծը և հատակագիծը: Նա նաև նշել է, որ ՄԻԲՄԱ ծրագրի շրջանակներում, ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական շենքում գտնվող դասասենյակի վերակահավորումից և սարքավորումների տեղադրումից հետո, կապահովվի անձնակազմի կարողությունների զարգացումը և նյութական աջակցություն կտրամադրվի:

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ժողովրդավարական կառավարման ծրագրերի ղեկավար Ալլա Բակունցը ներկայացրել է Մեղրիի սահմանային անցակետի նախնական ծրագրի մշակման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և դրան հաջորդող աշխատանքը շինարարության մրցույթի մասով: Մերձսահմանային համագործակցության վերաբերյալ, ըստ Բակունցի, 2018թ. հունիսին նախատեսվում է անցկացնել առևտրի դյուրացման և սահմանների կառավարման հարցերով համաժողով:    

Նաև, աշխատանքներ են ընթացում սահմանային անցակետում օգտագործման նպատակով համակարգչային երկու ծրագրի ներդրման ուղղությամբ, մասնավորապես՝ հաճախորդների բավարարման և փաստաթղթերի ձևակերպումների տևողությունը չափող և ՀՀ ֆիզիկական անձանց համար էլեկտրոնային հայտարարագրման  ծրագրերը:

Միգրացիոն պետական ծառայության պետ պրն Գագիկ Եգանյանը հատուկ նշել է Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակի կողմից միգրացիոն քաղաքականության զարգացման ոլորտում կատարվող ներդրման կարևորությունը և խնդրել վերլուծություն անցկացնել՝  գնահատելու օտար պետություններում բնակվող ՀՀ բարձր որակավորում ունեցող քաղաքացիների մտավոր ներուժը և Հայաստանում այն կիրառելու հնարավորությունները, ինչպես նաև մեկ այլ վերլուծություն՝ Հայաստան փոխանցվող ֆինանսական միջոցների ծավալների և վերադարձողների վերաինտեգրման խնդիրների վերաբերյալ:

Ծրագրի ղեկավար խումբը ծրագրի արտաքին կառավարման համակարգ է, որտեղ ընդգրկված են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ՀՀ Կառավարության և ՄՔՄՄԿ ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՄ անդամ պետություններից, ԵՄ գործակալություններից և միջազգային կազմակերպություններից միջազգային դիտորդներ:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook