Միգրացիան սոցիալական և ժողովրդագրական գործընթաց է, որը մարդկության պատմության ընթացքում կատարում է կարևորագույն սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային գործառույթներ: Մինչդեռ միգրացիան միշտ մնում է երեք հիմնարար ժողովրդագրական մեխանիզմներից մեկը, որը, բնակչության վերարտադրության հետ համատեղ, ձևավորում է բնակչության թիվը և տարիքային կազմը, ինչպես նաև ապահովում է ժողովրդագրական հաշվեկշիռը փոքր գյուղերում և խոշոր քաղաքներում, պետություններում և նույնիսկ մայրցամաքներում:

ՍՎԲ-ների մասնագիտական կարողությունների բարելավումը և սահմանային համագործակցության զարգացումը կարևոր նպատակ է ՄԻԲՄԱ ծրագրի համար: 2020թ-ի փետրվարի 11-12-ին, Բագրատաշենի անցման կետում, Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը  կազմակերպել են փախստականների և ապաստան հայցողների վերաբերյալ համատեղ դասընթաց Հայաստանի և Վրաստանի սահմանապահ սպայական կազմի համար: Դասընթացը նվիրված էր  փաստաթղթերի անվտանգությանն ու հսկողության հարցերի, ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի նույնականացման և հսկողության, դրանց պաշտպանիչ տարրերի, ինչպես նաև անձանց պրոֆիլավորման հետ կապված համապատասխան հմտությունների ամրապնդմանը: Դասընթացը վարել են ՄՔՄՄԿ փորձագետներ՝ Մոնիկա Վեբերը և Պավելաս Ստասկեվիչիուսը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները:

«Ճամպրուկ 2019» միգրացիայի ոլորտում անցկացվող ամենամյա լրագրողական մրցույթը այս տարի նշում է իր 10 տարվա հոբելյանը: Ողջ ընթացքում կազմակերպությունը մրցույթի միջոցով նպատակ է ունեցել մոտիվացնել և խրախուսել լրագրողներին հարցեր բարձրացնել միգրացիայի ոլորտում, լուսաբանել և իրազեկել հնարավորությունների և խոչընդոտների մասին:

23-24 հոկտեմբերի, երեվան

Համատեքստ

Սահմանների համալիր կառավարման հարցերին նվիրված 1-ին միջազգային համաժողովը կազմակերպվեց ՄՔՄՄԿ կողմից անցյալ տարի Լիբանանում՝ ի մի բերելով բազմաթիվ երկրների, հաստատությունների և պետական մարմինների ներկայացուցիչներ: Համաժողովի հիմնական նպատակային ուղղություններն էին սահմանների համալիր կառավարումը (ՍՀԿ), առևտրի խթանումը, տեխնոլոգիական առաջընթացով պայմանավորված մարտահրավերները և սահմանի կառավարման ոլորտի մարմինների աշխատակիցների կրթությունն ու մասնագիտական զարգացումը: Մեկ տարի առաջ դրանք այն հիմնական թեմատիկ ոլորտներն էին, որոնք ձևավորում էին սահմանների կառավարման մոտեցումները գլոբալ մակարդակով: Մինչդեռ դրանք շարունակում են արդիական մնալ, սահմանների կառավարման համընդհանուր գործելակերպն անհրաժեշտ է համապատասխանեցնել սրընթաց փոփոխվող քաղաքական, տնտեսական և միջավայրային իրողություններին՝ հաշվի առնելով նաև մեր առօրյայի վրա ազդող բազմաթիվ այլ գործոնները: Սահմանների համապարփակ կառավարման գերնպատակն է ձևավորել մի հարթակ, որը կմիավորի սահմանապահ ծառայությունը և ոստիկանությունը, մաքսային ծառայությունը, անասնաբուժական և բուսասանիտարական ծառայությունները, ինչպես նաև պետական ու մասնավոր հատվածների այլ դերակատարների մի այնպիսի միջավայրում, որտեղ ապահովված է մարդկանց և ապրանքների անվտանգ և օրինական տեղաշարժը:

Ս.թ. hոկտեմբերի 23-24-ը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը կազմակերպում է «Սահմանների համապարփակ կառավարում» խորագրով  2-րդ միջազգային համաժողովը: Համաժողովը անցկացվելու է Երևանում՝ «ԴաբլԹրի Բայ Հիլթոն» հյուրանոցում: Համաժողովի մասնակիցների թվում ընդգրկված կլինեն գիտակրթական ոլորտի մասնագետներ, համապատասխան պետական մարմիններ ներկայացնող՝ որոշում կայացնող օղակի պաշտոնյաներ, ինչպես նաև ՍՀԿ ոլորտում գործող մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 20-22-ը Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակը կազմակերպել է մեդիա այց դեպի Սյունիքի մարզ: Հանրային ռադիո, irates.am, Հայկական ժամանակ, A1plus, Shant հեռուստաալիք, Sputnik Armenia, hetq.am, haydzayn.am և past.info լրատվամիջոցներ ներկայացնող 15 լրագրողներ այցելել են Անտառաշատ, Թավրուզ, Լիճք, Տաշտուն գյուղերը և Մեղրի քաղաքը: Լրագրողները հանդիպել են նշված համայնքների ղեկավարիների հետ և գյուղացիների հետ և քննարկել են միգրացիային նպաստող խնդիրները:

Հոկտեմբերի 1-4ը Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակը, նպատակ ունենալով ամրապնդել ՍՎԲ-ների սպայական և ենթասպայական կազմի՝ ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի հսկողության հետ կապված համապատասխան հմտությունները, կազմակերպել է փաստաթղթերի անվտանգությանն ու հսկողությանը նվիրված ուսումնական միջոցառում «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» անցման կետերում, ինչպես նաև ՍԶ ուսումնական կենտրոնում՝ «Զվարթնոց» ՍՎԲ անձնակազմի համար: Միջոցառումը վարելու նպատակով կազմակերպությունը հրավիրել է ՄՔՄՄԿ փորձագետներ Մոնիկա Վեբերին և Անդրե տեն Կաատին:

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի շրջանակներում, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և  «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ, հայտարարում է «Ճամպրուկ 2019» միգրացիայի ոլորտում ամենամյա լրագրողական մրցույթի անցկացման մասին:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook