Back
Սեպուհ Դեմիրճյանը ծնվել է 1949թ-ին Հալեպում: 1980 թ-ից ապրել է ԱՄՆ-ում, աշխատել է որպես զոդող Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունում (ՆԱՍԱ): 2003 թ-ին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Ներկայումս աշխատում է Երևանում՝ Auto Art Clinic-ում:
Հրաչ Մելքոնյանը ծնվել է 1971 թ-ին Հալեպում: Մասնակցել է որպես կամավոր ռազմական գործողություններում Սիրիայի կառավարության կողմից, որոնց ընթացքում վիրավորվել է: Ունի փախստականի անձնագիր: Հայաստան եկել է մենակ, իսկ կինն ու երեխաները տեղափոխվել են Եվրոպա՝ ազգականների մոտ: Կինը խզել է բոլոր հարաբերությունները Հրաչի հետ: Ներկայումս Հրաչը ապրում է փախստականների հանրակացարանում: Աշխատում է Երևանի կենդանաբանական այգում որպես անվտանգության աշխատակից:
Աբրահամ Հայրապետյանը ծնվել է 1959 թ-ին Հալեպում: Նախկինում խանութի սեփականատեր էր: Աշխատում էր որպես ամտոմեքենաների պաստառագործ: Պատերազմի հետևանքով Աբրահամը կորցրել է իր խանութը: Հայաստան է տեղափոխվել՝ հատելով Լիբանանի և Թուրքիայի տարածքները: Չի աշխատում: Ունի փախստականի կարգավիճակ:
Նատալին ծնվել է 1987 թ-ին Հալեպում, որտեղ սովորել է դպրոցում մինչև 8 դասարան: 2013 թ-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Երկու տարի է աշխատում Լուի Շարդեն սրճարանում: Սովորում է Երևանի բժշկական համալասրանում:
Նատալին ծնվել է 1987 թ-ին Հալեպում, որտեղ սովորել է դպրոցում մինչև 8 դասարան: 2013 թ-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Երկու տարի է աշխատում Լուի Շարդեն սրճարանում: Սովորում է Երևանի բժշկական համալասրանում:
Արթուր Կոստանդյանը ծնվել է 1981թ-ին Օձուն գյուղում: Սովորում է ագրարային համալսարանում: Յուրաքանչյուր տարի 6 ամիսով մեկնում է Մոսկվա, որտեղ աշխատում է հրուշակեղենի արտադրությունում:
Արամ Նալբանդյանը ծնվել է 1954 Օձուն գյուղում: Աշխատել է որպես զոդող: 1998 թ-ից գնում էր Ռուսաստան արտագնա աշխատանքի: 2013 թ-ից դադարել է գնալ: Զբաղվում է անսնապահությամբ Օձուն գյուղում:
Բեջանյան Ախալոն իր որդու և թոռների հետ: Ծնվել է 1954 թ-ին Օձուն գյուղում: Ավարտել է շինարարական տեխնիկումը և աշխատել է գյուղում որպես բրիգադիր: Մինչև 2008 թ. որդու և թոռների հետ աշխատել է ՌԴ-ում՝ Յակուտիայում:
Մարտին Թովմասյանը ծնվել է 1948թ-ին Կիրովականում (Վանաձոր): Ավարտել է գեղարվեստական դպրոցը և աշխատել է որպես վարպետ՝ գեղարվեստական կոմբինատում: 1993 թ-ին ընտանիքով տեղափոխվել է Հունաստան: 2005 թ-ին վերադարձել է Վանաձոր, տուն կառուցել և նախաձեռնել դեկորատիվ սալիկների արտադրություն:
Սահակ Ագիլյանը ծնվել է 1948 թ. Հալեպում: Մասնագիտությամբ գրաֆիկական դիզայներ է: Հալեպում Սահակը սեփական տպարան ուներ: Առաջին անգամ նա Հայաստան է եկել 2004-ին, իսկ 2011-ին տեղափոխվել հիմնական բնակության: Բնակվում է Վանաձորում 96 տարեկան մոր հետ: Ստանում է հաշմանդամության նպաստ:
Ռոբերտ Ապանյանը ծնվել է 1968 թ-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում: Հայաստան է տեղափոխվել 2016-ին: Աշխատում է Auto Art Clinic-ում: Ունի երկու որդի և մեկ դուստր: Իր կինը նույնպես շուտով տեղափոխվելու է Հայաստան:
Արևշատ Պողոսյանը ծնվել է 1954թ-ին Եղեգնաձորի շրջանի Ելպին գյուղում: 1988 թ-ին տուն է գնել Նորամարգ գյուղում: 1997 թ-ին մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Աշխատել է Էրմիտաժում որպես փայտի մշակման վարպետ: Նաև աշխատել է Մոսկվայում, Ժուկովում: 2010 թ-ից դադարել է գնալ Ռուսաստան: Նորամարգ գյուղում բացել է փայտի մշակման սեփական արտադրամաս:
Գագիկ Առուստամյանը ծնվել է 1973 թ-ին Աբովյան քաղաքում: Ծնողների ամուսնալուծությունից հետո մոր և եղբոր հետ տեղափոխվել է Խանլար: 1988 թ-ից բնակվում է Արարատի շրջանի Ուրցաձոր գյուղում՝ վագոն-տնակում: 1999 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Կրասնոդար, սակայն կնոջ արտաքսման պատճառով վերադարձել են Հայաստան: Գագիկը 6 երեխաների հայր է:
Կարեն Բաբայանը ծնվել է 1961 թ-ին: Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո տեղափոխվել է սկզբում Թուրքմենստան, այնուհետև՝ Ռուսաստանի Դաշնություն: 2013 թ-ին վերադարձել է Հայաստան և զբաղվում է մեղվաբուծությամբ իր հարազատ Մրգանուշ գյուղում:
Սարգիս Սարդարյանը ծնվել է 1959 թ-ին Ծովինար գյուղում: 1978 թ-ին ավարտել է Սևանի արդյունաբերական տեխնիկումը: Աշխատել է որպես վարպետ Արփա -Սևան թունելի շինարարության վրա: Սովետական Միության փլուզումից հետո սկսել է գնալ Ռուսաստան արտագնա աշխատանքի: Աշխատում է Մոսկվայում:
Մինասյան Խորենը ծնվել է 1980թ-ին Ծովինար գյուղում: Դպրոցը ավարտելուց հետո աշխատել է հայրենի գյուղում: 2012թ-ից մինչև 2014թ. աշխատել է Տյումենի մարզում (Ռուսաստան), որտեղ նա զբաղվել է բնակարանների վերանորոգմամբ և սալիկների տեղադրմամբ: Ներկայումս աշխատում է հայրենիքում, կատարում է պատվերներ ամբողջ Հայաստանի տարածքով: Ամուսնացած է , ունի 3 երեխա:
Հագոբ-Կեվորկ Կասարջիանը ծնվել է 1998 թ-ին, Հալեպում: 2013 թ-ին պատերազմի հետևանքով նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Դպրոցը ավարտելուց հետո Հագոբը որոշեց մնալ Գյումրիում: Նա նվագում է Destroy ռոք խմբում:
Ռուբեն Տեր-Գևորգյանը ծնվել է 1973 թ-ին Լենինականում: 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո տեղափոխվել է Երևան: Մասնագիտությամբ էլեկտարմեխանիկ-տեխնիկ է: Առաջին անգամ մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի 2000 թ-ին: 2010-2015թթ. աշխատել է Սուրգուտում: Վերջին տարին անցկացրել է Գյումրիում, պատրաստվում է նորից մեկնել Ռուսաստան:
Արարատ Նիկողոսյանը ծնվել է 1970թ. Թեհրանում: 5 տարեկան հասակում ծնողների հետ եկել է Հայաստան: Դպրոցն ավարտելուց և բանակում ծառայելուց հետո աշխատել է շինարարության ոլորտում: Առաջին անգամ մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի 1996 թ-ին:
Վագուշ Հարությունյանը ծնվել է 1961թ-ին: 2002 թ-ից մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքների: Ներկայումս ապրում է Հայաստանում:
 
 

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook