Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է կիրառել մի շարք մեթոդաբանական գործիքներ՝ ծրագրի երկու բաղադրիչների և ինը թեմատիկ մոդուլների ընթացքում դրական արդյունքներ ապահովելու նպատակով:

Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մասով նախատեսվում է ստորև բերված երեք ոլորտներում կիրառել հետևյալ մեթոդաբականակ գործիքները:

Քաղաքականության մշակման հարցում աջակցությունը նպաստում է ծրագրի հիմնական արդյունքների ապահովանն այն դեպքում, երբ ՀՀ պետական մարմինները ձեռնամուխ են լինում ծրագրի միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը՝ ելնելով քաղաքական գերակայություններից:

  • Աշխատանքային խումբ. ինը թեմատիկ մոդուլները պարփակող ոլորտներում ներգրավվելիք ազգային և եվրոպական փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբը կզբաղվի կարիքների հատկորոշմամբ, միջոցառումների մանրամասն ծրագրի մշակմամբ և ակնկալվող արդյունքների սահմանմամբ:
  • Աշխատաժողովների միջոցով ծրագրի շահառուներին կներկայացվեն ծրագրի թեմատիկ մոդուլների հետ կապված հայեցակարգերը, քաղաքականություններն ու ռազմավարությունները:
  • Տեխնիկական աջակցությունը տրամադրվելու է հայտնաբերված բացերի և կարիքների, ներկայացված առաջարկությունների, ինչպես նաև անհատապես կատարված նպատակային գնահատումների հիման վրա:
  • Ճանաչողական այցերի միջոցով կկատարվի կիրառական գիտելիքի և արդյունավետ փորձի փոխանակում: Նախատեսվում է երկու տեսակի այցերի կազմակերպում.
    • աշխատանքային ճանաչողական այցեր դեպի ընտրված ԵՄ անդամ պետություններ ԵՄ փորձագետների հետ աշխատելու միջոցով գործնական փորձ ձեռք բերելու նպատակով,
    • փորձի փոխանակման այցեր դեպի Արևելյան գործընկերության այն երկրներ, որոնցում վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված երկխոսությունը դեռևս ընթանում է կամ արդեն հաջողությամբ ավարտվել է:
  • Անցկացվելու է տեխնիկական գնահատում ապաստան հայցողների ընդունման նոր կենտրոնի շինարարության և ՀՀ պետական սահմանի «Մեղրի» անցման կետի արդիականացման հետ կապված աշխատանքների տեխնիկական կարիքների որոշման և ծախսերի հաշվարկման համար:  

Մասնագիտական հմտությունների զարգացումն ուղղված է միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում գործող գերատեսչությունների գործառնական կարիքների բավարարմանը:

  • Ուսումնական միջոցառումները միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում գործող գերատեսչությունների համապատասխան անձնակազմին կօգնեն զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները և ձեռք բերել նոր հմտություններ: Նախատեսվում է անցկացնել հետևյալ տեսակի ուսումնական միջոցառումներ.
    • գործնական դասընթացները /առանց աշխատանքից կտրվելու ուսուցումն ուղղված կլինի ձեռք բերված փորձի ու գիտելիքի գործնական կիրառմանը,
    • հրահանգիչների պատրաստման դասընթացների ընթացքում մասնագետները ձեռք կբերեն համապատասխան հմտություններ իրենց գերատեսչություններում իրականացվող ուսումնական գործընթացի միջոցով գիտելիքի արդյունավետ փոխանցման ուղղությամբ,
    • ինտենսիվ դասընթացների ընթացքում կզարգացվեն հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների համապատասխան կարողությունները:
  • Նախատեսվում է ուսումնական ձեռնարկի մշակում, որը հրահանգիչներին կօգնի նախագծել և անցկացնել դասընթացներ փաստաթղթղերի անվտանգության վերաբերյալ: Ձեռնարկում տեղ կգտնեն ուսուցողական նյութեր, այդ թվում՝ ուսումնական պլաններ, դասագրքեր, ուղեցույցներ և հեռահար ուսուցման գործիքներ:

Վերլուծական-հետազոտական աշխատանքների ընթացքում կուսումնասիրվեն համապատասխան գերատեսչությունների կարիքները ծրագրի թեմատիկ ոլորտներում, մինչդեռ իրազեկման միջոցով շահառուները կտեղեկացվեն ծրագրի արդյունքների վերաբերյալ:

  • Առաջնային և երկրորդական աղբյուրների ուսումնասիրությունները կկիրառվեն որպես գործիք՝ միգրացիայի կառավարման, ապաստանի և սահմանների կառավարման վերաբերյալ վերլուծություններ և ուսումնասիրություններ կատարելու հարցում:
  • Համաժողովները և կլոր սեղանները կծառայեն որպես հարթակ՝ շահառուների, միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների, քննարկումների և տեսակետների փոխանակման համար:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook