«Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի նպատակն է աջակցել և սատարել Հայաստանի Հանրապետության կողմից միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում գործադրվող ջանքերին: Ծրագիրն իրականցվում է ԵՄ-Հայաստան Գործընկերության մասին համաձայնագրերի և ազգային ռազմավարական գերակայությունների շրջանակում՝ 2016թ. հունվարից մինչև 2018թ. դեկտեմբերը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳՀ) կողմից:

Ծրագրի նպատակը

Ծրագրի ընդհանուր նպատակը ԵՄ չափանիշներին համահունչ ՀՀ միգրացիայի և սահմանների կառավարման համակարգերի հզորացումն ու կատարելագործումն է՝ հանուն անվտանգության ամրապնդման, առևտրի խթանման, ինչպես նաև ԵՄ և ՀՀ միջև վիզային ռեժիմի հնարավոր ազատականացմանն ուղղված երկխոսությանը նպաստելու:

Առանձնահատուկ խնդիրներ 1


Զարգացնել և հզորացնել պետական մարմինների կարողությունները միգրացիայի կառավարման և ապաստանի ոլորտներում՝ հիմնվելով ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի ու «Շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ» համատեղ հռչակագրի դրույթների վրա՝ տվյալ հարցերի շուրջ ԵՄ-Հայաստան հնարավոր երկխոսության հիմքեր նախապատրաստելու նպատակով։

Արդյունքներ


Ապահովվել է միգրացիայի կառավարման ոլորտում համապատասխան գերատեսչությունների կողմից որդեգրած քաղաքականությունների հետագա կատարելագործումը և դրանց տեխնիկական կարողությունների շարունակական զարգացումն ու հզորացումը՝ ի նպաստ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության առաջընթացի և ՀՀ քաղաքացիների շարժունակության ընդլայնման

Բաղադրիչ 1

Միգրացիա


  • ԵՄ - Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն
  • Միգրացիայի կառավարում
  • Ինտեգրում
  • Ապաստան
  • Փաստաթղթերի անվտանգություն

Առանձնահատուկ խնդիրներ 2


Խորացնել միջգերատեսչական հետագա համագործակցությունը ՀՀ պետական սահմանի կառավարման համակարգում՝ սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) սկզբունքների հետևողական ներդրման միջոցով՝ շեշտադրում կատարելով սահմանահատման ընթացակարգերի պարզեցմանն ու ներդաշնակեցմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարձր որակի ապահովմանը, առևտրի խթանմանն ու տրանսպորտային միջանցքների հետագա զարգացմանը:

Արդյունքներ


Սահմանների կառավարման թափանցիկ և արդյունավետ համակարգերի ներդրման միջոցով, ապահովվել է պետական սահմանի կառավարման ոլորտի գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնումը և առևտրի շարունակական խթանումը՝ ի նպաստ երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը

Բաղադրիչ 2

Սահմանների կառավարում


  • Աջակցության ցուցաբերում սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) ոլորտում
  • Առաևտրի խթանում
  • Հաշվետվողականություն, թափանցիկություն, բարեվարքություն
  • Հանրային իրազեկում

Ծրագրի շահառուներն են

Ծրագրի թիրախային խմբերն են միգրացիայի և պետական սահմանի կառավարման ոլորտների ՀՀ պետական մարմինները, այդ թվում՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը, ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Ծրագրի շահառուներն են միգրացիայի և պետական սահմանի կառավարման ոլորտների մարմինների շարքային և ղեկավար անձնակազմը, փախստականները և ապաստան հայցողները, ճամփորդները, միջազգային առևտրային համայնքը և ներդրողները, ինչպես նաև օտարերկրյա և ՀՀ քաղաքացիները, որոնք բազմաթիվ օգուտներ կքաղեն ընդլայնված շարժունակությունից և միգրացիոն հոսքերի պատշաճ կազմակերպումից, բաց ու անվտանգ սահմաններից և առևտրային ընթացակարգերի դյուրացումից:

Ծրագրի իրականացում

Ծրագիրն իրականացնում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ՄՔՄՄԿ)։ Ծրագրի գործընկերն է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագիրը:

Ծրագրի կառավարում

Ծրագրի կառավարման կառուցվածքն ընդգրկում է կառավարման ինչպես արտաքին, այնպես էլ ներքին կառույցներ:

Ծրագրի ղեկավարման խումբը ծրագրի կառավարման արտաքին կառույցն է, որը կազմակվորված է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, ՀՀ համապատասխան պետական մարմինների (ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և շահառու այլ գերատեսչությունների) և ՄՔՄՄԿ ներկայացուցիչներից, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունները, ԵՄ համապատասխան գերատեսչությունները (FRONTEX) և միջազգային կազմակերպությունները ներկայացնող դիտորդներից:

Ծրագրի համակարգման խումբը ծրագրի ներքին կառավարման կառույցն է, որի նիստերը գումարվում են միայն ծրագրի իրականացման ընթացքում: Խումբը կազմավորված է ՀՀ համապատասխան պետական մարմինների և ՄՔՄՄԿ կողմից նշանակված ներկայացուցիչներից:

Ծրագրի իրականացման խումբը ներառում է ՄՔՄՄԿ անձնակազմը (Վիեննայում և Երևանում), որն էլ կոչված է ապահովել ծրագրի գործնական իրականացումը:

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook