Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը հիմնադրվել է 1993 թ. Ավստրիայի և Շվեյցարիայի նախաձեռնությամբ։ Կազմակերպության ստեղծման նպատակը ոչ պաշտոնական եղանակով խորհրդատվության տրամադրման օժանդակ մեխանիզմի ձևավորումն էր, ինչպես նաև բազմակողմանի համագործակցության նոր միջավայրում միգրացիայի և ապաստանի ոլորտներում համապատասխան փորձառության և մատուցվող ծառայությունների արդյունավետության ապահովումը:

ՄՔՄՄԿ-ն միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում են 15 պետություններ (Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Հունգարիա, Մակեդոնիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Շվեդիա և Շվեյցարիա): Կազմակերպությունն ունի 146 աշխատակից, ներկայացուցչություն Բրյուսելում, ինչպես նաև տարածաշրջանային գրասենյակներ և ներկայացուցչություններ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում: ՄՔՄՄԿ ֆինանսավորումն իրականացվում է իր իսկ անդամ պետությունների, Եվրոպական Հանձնաժողովի, ՄԱԿ-ի, միջազգային այլ կառույցների, ինչպես նաև երկկողմ համագործակցության ձևաչափով գործող դոնորների կողմից: Կազմակերպությունն ունի ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ:

ՄՔՄՄԿ գործունեության երեք հիմնասյուներն են

  • միգրացիայի շուրջ երկխոսությունները, որոնք խթանում են միջազգային միգրացիայի կառավարման ոլորտում միջպետական համագործակցության ընդլայնումը,
  • կարողությունների զարգացումը, որը միտված է ապահովել միգրացիայի ոլորտի արդյունավետ կառավարումը և առկա խնդիրների ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ազգային և տարածաշրջանային կարողությունների հզորացումը,
  • հետազոտություններ և փաստաթղթերի մշակում, ինչը թույլ է տալիս հզորացնել սիներգիկ ազդեցությունը հետազոտող մասնագետների շրջանում և դրանից դուրս և բավարարում է առավել նպատակաուղղված հետազոտություններ իրականացնելու պահանջարկը:

ՄՔՄՄԿ-ն Հայաստանի հետ երկար տարիների համագործակցության հաջողված փորձ ունի: 2009 թ.-ից ի վեր այն աշխատել է Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում ԵՄ կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերի շրջանակներում: ՄԱԶԾ հետ համատեղ ՄՔՄՄԿ-ն իր փորձառությունն է տրամադրել՝ մասնակցելով ՀՀ-ում սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) համակարգի ներդրմանը: Բացի այդ, Հայաստանը մշտապես հանդիսացել է Բուդապեշտյան և Պրահյան գործընթացների ամենաակտիվ գործընկերներից մեկը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.icmpd.org

Ներբեռնել

Ծրագրի մասին պատմող տեղեկատվական թերթիկը EN AM

Կոնտակտներ

ՄՔՄՄԿ կենտրոնական գրասենյակ

Ավստրիա, Վիեննա,1010
Գոնզագեգասսե 1
Հեռ. +43 1 504 4677 0
Ֆաքս +43 1 504 4677 2375

ՄՔՄՄԿ-ն Հայաստանում

ՀՀ, Երևան, 0010,
Վ.Սարգսյան փ. 26/1
՞Էրեբունի Պլազա՞ բիզնես կենտրոն, գրասենյակ 711
Հեռ. +374 10 520388

Էլ.փոստ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Facebook